Սերժ Թանգյանը մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել
System of a Down ռոք-խմբի երգիչ, հասարակական գործիչ Սերժ Թանգյանը մտադիր է Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել: AFP-ի հետ զրույցում նա ասել է, որ գաղափարը դեռեւս նախնական փուլում է: Սերժ Թանգյանը հույս է հայտնել, որ Հայաստանը հնարավոր կլինի ինտեգրել եվրոպական ամառային փառատոնների ծրագրերում, ինչը հնարավորություն կտա արեւմտյան խմբերին այցելել նաեւ Երեւան:«Միշտ երազել եմ Հայաստանում նման միջազգային փառատոն հիմնելու մասին», - ասել է Սերժ Թանգյանը:2015 թվականի ապրիլի 23-ին System of a Down-ը անմոռանալի համերգ տվեց Երեւանի Հանրապետության հրապարակում:
