Արտակարգ դեպք «Նուբարաշենի» բանտում. կալանավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի կալանավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ի նշան բողոքի ինքնավնասումներ է կատարել, և նա «Նուբարաշենի» բանտի կալանավոր Վիգեն Գյուլզադյանն է, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112-րդ հոդվածի հատկանիշով: Այս պահին նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Փաստի առթիվ «Նուբարաշեն» քրեակատորղական հիմնարկի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
