Կրեմլի մեսիջը Նիկոլին՝ կարգավիճակը «կռվախնձոր» է, բայց միայն մեր ուսերին մի դիր

Ռուսաստանի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել, սակայն հիմա այդ հարցը քննարկելու ժամանակը չէ, ավելի լավ է թողնել ապագային։ Ինչ ժամկետներ նկատի ունի ապագա ասելով՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը չի հստակեցրել։

«Կողմերի դիրքորոշումներն այստեղ շատ խիստ տարբերվում են, նույնիսկ Հայաստանի ներսում կան քննարկումներ», - ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է Մեդվեդևը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ - «Այդ մասին, չգիտես ինչու, մոռանում են, բայց դա այդպես է։ Դրա համար ավելի լավ է կարգավիճակի հարցը թողնել ապագային»։

Մոսկվան, հետևողականորեն, ցույց է տալիս, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը դուրս է եկել օրակարգից, իսկ դա Բաքվի սրտով է:

Ի՞նչ էր ասում Ալիևը՝ չկա կարգավիճակի հարց: Մոսկվան ասում է՝ կա, բայց ոչ հիմա: Այսինքն, ևս մի նոր, բայց իրականում հին «կռվախնձոր»: Այսինքն, որ պահից հայկական կողմը բարձրացնի կարգավիճակի հարցը՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմով են սկսելու սպառնալ:

Կամ, մի գեղեցիկ օր Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կորոշեն Ղարաբաղի կարգավիճակը, այդ մասին կտեղեկացնեն համատեղ մի փաստաթղթով ու ամեն ինչ այդպես կավարտվի:

Բայց ռուս պաշտոնյայի ասածը նաև այլ ուղղություն ունի. եթե Հայաստանի իշխանությունների համար կա կարգավիճակի հարց, ինչո՞ւ են ամեն ինչ թողել ռուսներին, ի՞նչ քայլ են անում այդ ուղղությամբ:

2008-2012 թվականներին Ռուսաստանը նախագահած, ապա հաջորդած 8 տարիներին ռուսաստանյան կառավարությունը ղեկավարած Մեդվեդևը ժամանակին անձամբ է մասնակցել և միջնորդի դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում։ Մասնավորապես, 2011-ին նրա միջնորդությամբ Կազանում կողմերը մոտ էին փաստաթղթի ընդունմանը, որը ենթադրում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։

Ռուսաստանի նախկին ղեկավարը խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին շեշտում է՝ չլիներ Ռուսաստանը, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի, իր բնորոշմամբ, «ոսկերչական» աշխատանքը, արյունահեղությունը այս պահին էլ կշարունակվեր․ - «Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր այդ հակամարտության մասնակիցների հետ։ Եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, այդ հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ օրս։ Դա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ինձ թվում է, թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է անչափ երախտապարտ լինեն Ռուսաստանի նախագահին»։

Պատասխանելով Հարավային Կովկասում Թուրքիայի նոր դերակատարության մասին հարցին, այդ պետության ավանդական մրցակից երկրի բարձրաստիճան պաշտոնյան ասում է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը պետք է քննարկել Թուրքիայի հետ։ «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկերը, շատ մտերիմ երկիր Ադրբեջանի համար։ Այդ փաստը հաշվի չառնել հնարավոր չէ»,- հայտարարել է Մեդվեդևը՝ որևէ կերպ չհիշատակելով Թուրքիայի հետ դարավոր անհամաձայնություն ունեցող, դիվանագիտական հարաբերություններ չունեցող դաշնակից Հայաստանի անունը, որն անցած երեք տասնամյակների ընթացքում և հատկապես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր կտրականապես դեմ է հակամարտությանը Անկարայի միջամտությանը։

Ի դեպ, ինչպես հիշեցնում է «Ազատություն» ռադիոկայանը, ամիսներ առաջ Անկարայի ապակայունացնող գործոնի մասին մտահոգություն էր հայտնել նաև Մեդվեդևի գլխավորած կառույցը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, որն անցած հոկտեմբերին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ քննարկում էր ղարաբաղյան արյունալի պատերազմի ընթացքում Էրդողանի վարչակազմի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրելու և հակամարտության գոտի ուղարկելու փաստը։

Հիմա արդեն Դմիտրի Մեդվեդևը փաստում է՝ Մոսկվան ու Անկարան արդյունավետ երկխոսություն են կառուցել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են ղարաբաղյան հարցի շուրջ, կողմերը որոշել են հատուկ մշտադիտարկման կենտրոն ստեղծել։

Անկարայում, մինչդեռ, կարծում են, որ Թուրքիայի հավաքագրած վարձկանների, արգելված զենքի կիրառման, անօդաչու թռչող սարքերի շնորհիվ Բաքվի հաղթած պատերազմն առանձին ուսումնասիրության արժանի երևույթ է։ Հազարավոր մարդկանց կյանքեր խլած 44-օրյա արյունահեղությունը, որը Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը ներկայացնում է որպես «արդարության վերականգնում», նրա համոզմամբ՝ երիտասարդ փորձագետների ուսումնասիրության հրաշալի նյութ է։

«Վերջակետ է դրվել է մեծ անարդարության։ Ղարաբաղյան պատերազմը և տեղի ունեցած գործընթացներն իրականում ուսումնասիրության լավ թեմա են», - կարծիք է հայտնել Քալընը՝ շարունակելով․ - «Ինչ է տեղի ունեցել այդ օրերին, ինչ քայլեր են ձեռնարկվել։ Դա իրոք կարևոր ուսումնասիրություն կլինի»։ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կհանգեցնի նոր աշխարհաքաղաքական իրավիճակի Հարավային Կովկասում, այստեղ կհայտնվեն նոր հնարավորություններ։ Մոտ ժամանակներս մենք դա կտեսնենք»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճեպազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7929 անգամ
Լրահոս
Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am