Կլիմայի ոլորտում գործողությունները չեն կարող դադարեցվել
France press-ը հայտնում է,որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ կլիմայի հարցով գործողությունները չեն կարող դադարեցվել, իսկ պետությունները պետք է հետեւեն իրենց ընտրած քաղաքականության: «Կլիմայի հարցով գործողությունները չեն կարող դադարեցվել ու ես կառավարություններին կոչ եմ անում հետեւել իրենց ընտրած քաղաքականությանը ու պահպանել Փարիզյան համաձայնագրին իրենց հանձնառությունը»,- նշել է Գուտերեշը:
