Կոռուպցիայի պետաիշխանական դիմագծի մերօրյա դրսևորումները. ՍԴ նախագահի հոդվածը

«Առավոտ» թերթը ներկայացրել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հոդվածը, որում մասնավորապես, ասվում է. Ի՞նչ են վկայում «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի և ԱՄՆ «Ազատության տուն» կազմակերպության հետազոտությունների հիման վրա կատարված   դիտարկումները: Նախ` ուշագրավ է, որ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ուսումնասիրման առարկա դարձած 102 երկրից միայն 17-ում է, որ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը 20 տոկոսից ցածր է, և միջին թիվը 13.5 տոկոս է: Ամենացածր կոռումպացված երկրների առաջին հնգյակում են Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան և Ֆինլանդիան: Երկրորդ` թվով 14 երկրներում կոռուպցիայի միջին մակարդակը կազմում է 30.14 տոկոս: Այս խմբում է նաև ԱՄՆ-ը, որտեղ պետական իշխանության կոռուպցիայի մակարդակը կազմում է 25 տոկոս: Ֆրանսիայում այն նույնպես 25 տոկոս է, Էստոնիայում` 22, Վրաստանում` 27, Պորտուգալիայում` 28, Իսպանիայում` 31, Չեխիայում` 34, Լեհաստանում` 35, Սլովենիայում` 40 տոկոս և այլն: Երրորդ` երրորդ խումբ երկրներում, որոնք թվով 11 են, կոռուպցիայի միջին մակարդակը 46.37 տոկոս է: Այս խմբում են նաև Իտալիան /41տոկոս/, Հունաստանը /46 տոկոս/, Խորվաթիան /46 տոկոս/, Ռումինիան /48 տոկոս/, Չինաստանը /49 տոկոս/ և այլն: Չնայած այս ծրագրում Հայաստանը և մի շարք այլ երկրներ ներառված չեն, այսուամենայնիվ, «Ազատության տուն» կազմակերպության և «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Չեխիայի և Հայաստանի վերաբերելի տվյալների համադրմամբ կատարված հաշվարկները  վկայում են, որ Հայաստանը նույնպես կարող էր ընդգրկվել այս խմբում` մոտավորապես 46 տոկոս կոռուպցիայի  մակարդակով, որը նույնպես մտահոգիչ թիվ է եւ համարժեք ներազդման քայլեր է պահանջում: Չորրորդ` «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի շրջանակներում ընդգրկված 102 երկրներից 2015 թվականին 60-ում պետական իշխանության մարմինների կոռումպացվածության աստիճանը հասել է 50 եւ ավելի տոկոսի: Ծրագրում ընդգրկված Արեւելյան Եվրոպայի ու մեր տարածաշրջանի երկրներից դրանց թվում են Հունգարիան, Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Իրանը, Սերբիան, Բուլղարիան, Ալբանիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Մոլդովան եւ այլն: Այն փաստը, որ ուսումնասիրված երկրների 58 տոկոսից ավելիում կոռուպցիայի մակարդակը 50 եւ ավելի տոկոս է, վկայում է ահագնացող չափերի ու ընդգրկման հասնող մետաստազի մասին, որի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը համարժեք չեն վտանգի աստիճանին: Նման ցուցանիշը նաև սահմանադրականության լրջագույն դեֆիցիտի վկայություն է ու սոցիալական կատակլիզմների պատճառ: Հինգերորդ` եթե փորձում ենք այդ ծրագրի տեղեկատվության շրջանակներում գնահատել վերջին երեք տարիների դինամիկան, ապա մի շարք երկրների համար այն ունի հետեւյալ պատկերը. ԱՄՆ-ում վերջին երեք տարում կոռուպցիայի մակարդակը բարձրացել է 3 տոկոսային կետով` 22-ից հասնելով 25 տոկոսի, Հունգարիայում այն բարձրացել է 22 տոկոսային կետով` 28-ից հասնելով 50 տոկոսի, Լեհաստանում բարձրացել է 17 տոկոսային կետով, Թուրքիայում` 6, Բուլղարիայում` 7, Մոլդովայում` 5 տոկոսային կետով եւ այլն: Վեցերորդ`  վիճակն ավելի վատթար է հասարակական տրանսֆորմացիա ապրող շատ երկրներում` հատկապես վերջին տասնամյակի տվյալներով: Նման պատկերի բացահայտման համար առավել լայն հնարավորություն է ընձեռում «Ազատության տուն» կազմակերպության կողմից հրապարակվող տեղեկատվությունը 2006-2015 թվականներին /տե’ս Nations in Transit 2015, էջ 24/: Ըստ այդ տվյալների նշված տարիներին վերափոխվող հասարակական համակարգերում կոռուպցիայի գործակիցը, հետեւաբար` նաեւ դրա փաստացի մակարդակը, մասնավորապես. ա/ աճ է գրանցել. Բուլղարիայում 13.3 տոկոսով, Հունգարիայում` 25.0, Լեհաստանում` 7.7, Սլովակիայում` 25.0, Սլովենիայում` 11.1, Ադրբեջանում` 8.0, Ռուսաստանի Դաշնությունում` 12.5, Ուկրաինայում` 4.3, Ուզբեկստանում` 3.8 տոկոսով, բ/ իջել է. Վրաստանում` 18.2 տոկոսով, Լատվիայում` 7.7, Լիտվայում` 12.5, Խորվաթիայում` 15.8, Մակեդոնիայում` 10.5, Չեռնոգորիայում` 4.8, Սերբիայում` 10.5, Հայաստանում` 8.7 տոկոսով: Յոթերորդ` ըստ «Իրավունքի գերակայության ինդեքս» ծրագրի` Նախկին ԽՍՀՄ պե­տություններից կոռուպցիայի առումով առավել վտանգավոր վիճակ է արձանագրվել Մոլդովայում, որտեղ այն գնահատվում է 72 տոկոս, Ղրղզստանում` 70 տոկոս, Ուկրաինայում եւ Ուզբեկստանում` 64 տոկոս, Ռուսաստանի Դաշնությունում և Ադրբեջանում` 56 տոկոս, Ղազախստանում` 55 տոկոս: Երկրում սահմանադրականության վիճակի գնահատման տեսանկյունից բերված ընդհանուր պատկերը հասարակական օրգանիզմի իմունային անբավարարության վիճակի արտացոլանքն է և հաղթահարման համարժեք մոտեցումներ է պահանջում: Չենք բացառում, որ շատերը թերահավատորեն կվերաբերեն հիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացվող ուսումնասիրությունների արդյունքներին: Մենք կարծում ենք, որ ընդհանրական պատկերն առկա իրավիճակին համարժեք է, իսկ  խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե «ծուռ հայելուն» մեղադրելու տրամաբանությամբ, այլ յուրաքանչյուր երկրում իրավիճակի օբյեկտիվ ու բազմագործոն ախտորոշման ու համարժեք լուծումներ գտնելու ճանապարհով: Կոռուպցիայի դեմ պայքարող ցանկացած հանձնաժողովի գործունեությունը կշարունակի անպտուղ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նման համակողմանի ու բազմագործոն ախտորոշում արված չէ ու դրանից բխող ծրագրանպատակային համարժեք քայլեր ձեռնարկված չեն: Այս հարցում ձևական մոտեցումը ոչինչ չանելուց առավել վտանգավոր է:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ռուստամ Բաքոյանի կողմից Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չկատարելու գործով. Էդգար Ղազարյան ՄԻՊ-ը այդպես էլ դուրս չեկավ չինովնիկի կաղապարից․ Ռուբեն Մելիքյան Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը «Եթե Նիկոլն անցավ, մեր թոշակները 100% կտրելու ա». թոշակառու (video) Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը Դավիթի առողջական վիճակը վատ է, այլ խնդիրներ էլ ունի, որոնց մասին չգիտեինք, տանում են «Աբովյան» ՔԿՀ Հը՞ն Նիկոլ Փաշինյան, հլը էս հարցերին պատասխանի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն 18-ամյա Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ․ փաստաբան ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքը երևի 2018-ից է սկսվել․ դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում Որոնք են Փաշինյան-Պուտին հանդիպման էական հարցերը․ Հովհաննես Ավետիսյան (video) Գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմած երիտասարդի կյանքը․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ Ի՞նչ կնստի մեզ վրա Փաշինյանի Մոսկվա այցը (video) Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 48-ամյա տղամարդը փորձել է իր կյանքին վերջ տալ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Խավարման կարգը Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am