23 երթուղին սպասարկող ավտոբուսի վթարից տուժել է 8 մարդ
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը հայտնեց,որ նախնական տվյալներով Լամբադա կամրջի մոտ տեղի ունեցած 23 համարի երթուղային ավտոբուսի վթարից տուժել է 8 մարդ: «Մեր տվյալները խիստ նախնական են, քանի որ մինչ ԱԻՆ-ի ժամանումն արդեն շտապ օգնության մեքենաներով և անձնական միջոցներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ արդեն տուժածների թիվը հստակ կունենանք»,- ասաց նա:
