Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել
Diken-ը հայտնում է,որ թվիթերյան իր միկրոբլոգում կուսակցության մեկ այլ պատգամավոր Դանըշ Բեշթաշը հայտնել էր Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներին դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը, ով հունիսի 2-ին ձերբակալվել էր, ազատ է արձակվել է: Դիարբեքիրի դատարանում պատգամավորին հարցաքննելուց հետո նրան որոշել են ազատ արձակել: Դիարբեքիրի դատարանը մայիսի 30-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրին կալանավորելու մասին որոշում էր կայացրել: Բայդեմիրը մեղադրվում է Դիարբեքիրի քաղաքապետ լինելու ժամանակ՝ 2012 թվականին նահանգապետարանի դիմաց ոստիկաններին վիրավորելու մեջ: Բայդեմիրը նահանգապետարան էր գնացել մի խումբ պատգամավոների հետ՝ բողոքելու, որ իրենց արգելվել է ցույց իրականացնել Բաթըքենթ հրապարակում: Դատախազը պահանջել է նրան 1-3 տարվա ազատազրկման դատապարտել:
