Նա չափն անցնում էր. Պուտինը՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի մասին
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինը ասել է այն մասին,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմն ամենաարդյունավետն էր նախընտրական քարոզարշավում՝ չնայած երբեմն թվում էր, թե նա «չափն անցնում է»։ «Խնդիրը մեր մեջ չէ, խնդիրը ամերիկյան քաղաքականության ներսում է։ Թրամփի թիմը նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաարդյունավետն էր։ Երբեմն ես ինքս մտածում էի՝ մարդը չափն անցնում է, ազնիվ խոսք։ Բայց պարզվեց՝ նա ճիշտ էր։ Նա գտավ ճիշտ մոտեցումը բնակչության եւ ընտրողների այն խմբերի նկատմամբ, որոնց հետ կապված հույս ուներ։ Եւ նրանք եկան ու նրա օգտին քվեարկեցին, իսկ մյուս թիմը իր հաշվարկներում սխալվել էր: Թրամփի հակառակորդները չեն ցանկանում խոստովանել իրենց սխալը՝ ընդգծելով, որ դյուրին է ասելը մենք մեղավոր չեն, այլ ռուսներն են մեղավոր»,-ասել է ՌԴ նախագահը։
