Նախնական տվյալով, 23 համարի ավտոբուսի վթարի հետեւանքով կա 8 տուժած. նրանց մեջ երեխաներ կան /տեսաշար/
Երեւանում այսօր՝ հունիսի 2-ին, ժամը 18:00-ի սահմաններում 23 համարի երթուղային ավտոբուսի վթարի հետեւանքով, նախնական տվյալով, կա 8 տուժած:
NEWS-ի տեղեկություններով, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Նրանցից 5-ն այժմ գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Այստեղից մեզ հայտնեցին, որ տեղափոխված քաղաքացիներն այժմ հետազոտվում են, դեռեւս վաղ է նրանց վիճակի վերաբերյալ գնահատական տալ:
Նշենք, որ տուժածներից 6-ն են ԲԿ-ներ տեղափոխվել Շտապօգնությամբ, մյուսներին պատահական վարորդներն են իրենց մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Շտապօգնությունից մեզ հայտնեցին, որ իրենց տեղափոխած վիրավորներից 3-ը երեխաներ են:
Հիշեցնենք, որ 23 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել Լանբադա կամրջի մոտ, նախնական տվյալով, այն կողաշրջվել է:
.jpg)
