Քոչարյանի սենսացիոն բացահայտումն ու Ավինյանի վտանգավոր այցը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ. <<Կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ ունեցանք Որոտան և Շուռնուխ համայնքներում։ Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ,
բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն,
բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը» տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սյունիքի համայնքապետերը մերժել են Ավինյանի հետ հանդիպումը եւ հավանաբար նա մի քանի յուրայինի հետ լուսանկարվել ու նման հաղորդագրությամբ փորձում է լապշաներ կախել տնազուրկ, հայրենազուրկ շուռնուխցիների եւ որոտանցիների ականջներին: Իշխանությունը ձեռ է առնում մարդկանց: Մեկ ամիս առաջ, երբ թուրքի հետ սահմաններն էին գծվում, սրանք իրենց տաքուկ աշխատասենյակներում պարգեւավճարների հերթական չափաբաժինն էին իրենց համար դուրս գրում եւ չգտնվեց գեթ մեկ պաշտոնյա, ով կգնար եւ կկանգներ այս մարդկանց կողքին, թուրքին դեմ հանդիման եւ կսակարկեր, գուցե հաջողեր նրանց տները չհանձնել թուրքին, նրանց ախորժակը զսպեր հեկտարներով արոտավայրերով, ցանքատարածություններով միայն:
Այս մարդիկ մեն-մենակ էին մնացել իրենց տները, իրենց հողը պաշտպանելու գործում ու երբ ընդդիմանում էին, հակառակ կողմից ցինիկ պատասխան էին լսում.<Գնացեք ձեր Փաշաեւին հարցրեք, կասի, որ ինքն է հանձնել >>: Ինչեւէ, այս այցը անհանգստություն է առաջացնում, Ավինյանը, ով ըստ մամուլի իշխանության գործակալական ցանցի կարկառուն նեկայացուցիչն է, եւ սպասարկում է այլ շահեր, պատերազմի օրերին նրա հայտնությունը հրամանատարական բունկերոմ եւս հարցեր առաջացրեցին, անհանգստություններ ու տագնապներ, որ անվտանգային, պետական գաղտնիքներ կարող էին փոխանցվել այլ երկրների…
Թե ինչ եղավ արդյունքում, բոլորիս է հայտնի: Այս համատեքստում իր երջին հարցազրույցում սենսացիոն բացահայտում արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասաց, որ պատերազմի օրերին Արցախի նախագահական շենքից մոտ 200 մետր շառավիղով ոչ մի հրթիռ չի ընկել. ամենից անվտանգ տեղը եղել է նախագահական շենքի շուրջը. Եւ որ ինքն այնտեղ այդ ռմբակոծումների ժամանակ ոտքով էր քայլում։ Ռոբերտ Քոչարյանը պատմեց, որ 1992-94 թվականներին Պետական պաշտպանության կոմիտեի նախագահ եղած ժամանակ իր նստավայրը եղել է Կառավարության շենքը, որը մոտ 12-13 անգամ գրադով հարված է ստացել. «Շենքի վերջին հարկը գրեթե չկար, վերեւից կարծես կրծած լիներ։ Շենքի վրա մեկ ապակի չէր մնացել, ամբողջը ցելոֆանով էր փաթաթված, շենքի շուրջն էլ ոնց որ մարտական դաշտ լիներ։ Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք։ Երկու տարի այդ պայմաններում նստել ենք, եւ ես երբեք գոնե մեկ անգամ բունկեր չեմ իջել։ Հիմա ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններն էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ զոհվել է, կրկնակի ավելի մարդ վիրավորվել է։ Ինչո՞ւ էր նրանց հետաքրքում Ջալալի գրասենյակը, երբ հրթիռով ուղղակի հարվածել են այդ գրասենյակին, ինչո՞ւ էր նրանց հետաքրքրում Ղազանչեցոց եկեղեցին, մեր հրամանատարական կետերն Աղդամում, Մարտունիում, Հադրութում, Ջալալի մեքենան՝ մոտ 60 կմ/ժ արագությամբ գնալուց կամ Լաչինի կամուրջը, որը երկու հրթիռով ուղղակի քանդեցին մոտ հարյուր քանի կիլոմետր տարածության վրա։ Այդ շենքի մի պատուհան չի ջարդվել, բոլոր ապակիները տեղում էին։ Ուրախ եմ, որ խնայել են շենքը, բայց հարցեր առաջանում են»։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ պատերազմի այդ օրերին նախագահական շենքում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենամոտ թիմակիցները. «Պատերազմի առաջին օրից այդ նախագահական շենքում իր ամենամոտիկ թիմակիցներն էին նստած, իրար հերթափոխում էին, միշտ մարդ եղել է հենց այդ շենքում։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը խնայում էր Արայիկ Հարությունյանին, վերջը ինքը հայտարարեց, որ Գյանջայի կրակելու հրամանն ինքն է տվել։ Իմ տպավորությունն այն է, որ խնայում էին այն մարդկանց, որոնք նստած էին այդ շենքում, եւ շատ հավանական է, խնայում էին, որովհետեւ այդ մարդիկ այլ խնդիր ունեին, որ մենք հանկարծ այս պատերազմը չհաղթենք, ամեն ինչ գնա այնպես, ինչպես պլանավորած է։ Նույնիսկ Ղարաբաղում եղած ժամանակ մարդկանց հետ խոսում, ասում էին՝ էս ի՞նչ էր, որտեղից այս սերը այն շենքերի նկատմամբ, որոնք անցած պատերազմում եղել են հիմնական թիրախներից մեկը»։
Պատերազմի օրերին այդ շենքում էր նախեւառաջ Ավինյանը, ով Փաշինյանի աչքն ու ականջն էր: Հիմա, թե ինչու է որոշել գնալ Սյունքի, արդյոք հետախուզական առաքելությամբ, որը պետք է հասանալի դառնա թշնամուն, քանզի շատ է շրջանառվում Սյունիքը հանձնելու իշխանությունների մտադության մասին:

Անի Սահակյան

դիտվել է 9877 անգամ
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք» Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ» Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Իրավապահները ներխուժել են Իշխան Սաղաթելյանի տուն ՇՏԱՊ․ Ինչ են փնտրում իրավապահներն Իշխան Սաղաթելյանի տանը (video) Գլուխ կտրող թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ» Հուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք» Վրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհը «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am