Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիա» բանկում հրազենով հարվածել են կառավարիչի գլխին
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել գլխի մասում մարմնական վնասվածքներով մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս և Գրիբոեդով փողոցների խաչմերուկում գտնվող Ամերիա բանկից: Նշված բանկ է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության մեծ թվով ծառայողներ՝ բաժի պետ Գարիկ Ղուկասյնաի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը նշված բանկի կառավարիչն է, ով վնասվածքը ստացել է բանկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա ու մեկ այլ քաղաքացու հետ, ով իր մոտ եղած հրազենով մի քանի մուշտի է տվել կառավարիչին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
