«Ընդհանրապես չէի ուզի, որ ինքը նախագահ դառնար»․ Ռիտա Սարգսյան
Ռիտա Սարգսյանն այսօր «Ազատության»հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե չէր ցանկանա, որ ամուսինը՝ Սերժ Սարգսյանը, նախագահ լիներ: Հարցին, թե կցանկանար, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո մնա երկրի առաջին դեմքը՝ դառնալով վարչապետ, Ռիտա Սարգսյանն արձագանքեց․ - «Ես ընդհանրապես չէի ուզի, որ ինքը սկզբից նախագահ դառնար: Ես չէի ուզի, որ լիներ քաղաքական ասպարեզում՝ եթե Դուք իմ կարծիքն եք հարցնում»: Ռիտա Սարգսյանը նաև ասաց, որ իր ամուսնուն քաղաքական գործունեության հետ կապված խորհուրդներ չի տալիս․ - «Ես չեմ սիրում ընդհանրապես այն տիկնանց, ովքեր պիտի խորհուրդ տան ամուսնուն: Ես դեմ եմ դրան: Կյանքում չեմ տա ու չեմ հարգի այն տղամարդուն, որը պիտի լսի իմ խորհուրդը գործի մեջ»: Մանրամասները՝ Azatutyun.am-ում
