Գալուստ Սահակյանին տեղափոխել են հիվանդանոց
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին այսօր՝ փետրվարի 17-ի երեկոյան տեղափոխել են 1-ին համալսարանական հիվանդանոց։ ՀիվանդանոցիցNEWS.am-ին հայտնեցին, որ ԱԺ նախագահին շտապ տեղափոխել են հիվանդանոց, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել։ Բժիշկները սկզբում ԱԺ նախագահի մոտ սրտի հետ կապված խնդիրներ էին կասկածում, սակայն դրանք ժխտվել են։ Այս պահին Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտում են։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նրա առողջական վիճակը ծանր չէ, եւ առավոտյան, ըստ ամենայնի, դուրս կգրեն հիվանդանոցից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
