Ազգային լիդերի հարցում կողմնորոշվելու պատմական պահը

Նախօրեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ hayeli.am, politik.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցը հաղթանակի գինն ու կերտման ճանապարհն իմացող մարդու խոսք էր։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել Ռոբերտ Քոչորյանին,

կարելի է ընդունել կամ չընդունել, սիրել կամ չսիրել նրան, բայց անհնար է հերքել, որ Քոչարյանի խոսքը պետական գործչի մտածողության դրսևորում է, որ նրա ասելիքը կշռադատված է, տրամաբանված, փաստարկված ու ամենակարևորը՝ վերլուծական խոսք է, որն ունի պատճառահետևանքային հստակ կառուցվածք։ Շատ կարևոր է նաև, որ այդ խոսքը հայ ժողովորդի որևէ շերտից վրեժխնդիր լինելու մասին չէ, որևէ մեկին սև կամ սպիտակ հռչակելու մասին չէ, այլ խոսք է պետության մասին։ Ի դեպ, Քոչարյանը ավելի քան երկու ժամ տևած հարցազրույցում այդպես էլ Նիկոլ Փաշինյանի անունը չտվեց, բայց նրա՝ որպես վարչապետի գործունեությունը, բառիս ամենաուղիղ իմաստով, հողին հավասարեցրեց։ Մենք իսկապես կարոտ էինք պետական և ազգային խնդիրների մասին լուրջ ու կշռադատված խոսքի, որովհետև օրեր, ամիսներ շարունակ ֆեյսբուքյան էջից, համակարգչի ու հեռուստացույցի էկրանից լսվող թավշյա ճղճղոցն արդեն անտանելի է ու այնքան դատարկ, որ լսելը լրջորեն վնասում է մարդկային առողջությունը։ 

Մենք չենք կարող հավերժ ապրել պարտված, կործանված, հուսալքված ու փլուզված՝ կորսված հայրենիքի, հազարավոր զոհերի, անհետ կորածների, գերիների ու տասնյակ հազարավոր վիրավորների ցավով։ Մեր հասարակությանը օդ ու ջրի պես հաղթանակ է պետք։ Հաղթանակի հասնելու հավատն առավել իրատեսական է հենց Ռոբերտ Քոչարյանի հետ․ սա և՛ գիտակցում է, և՛ զգացողություն։ Հետևապես, քաղաքական պայքարի դաշտ վերադառնալու և ընտրություններում /անկախ նրանից, թե երբ և ինչպիսին կլինեն դրանք/ առաջադրվելու Քոչարյանի մտադրությունը պետք է ընդունել որպես ազգային-քաղաքական նոր իրողություն ունենալու իրատեսական հնարավորություն։ Հնարավոր նոր պատերազմում չպարտվելու գիտակցությունը մեզ ընտրության շատ մեծ հնարավորություն չի տալիս․ պետության ղեկը պետք է վստահել բացառապես այնպիսի գործչի, որը կկարողանա պաշտպանել մեր ազգային շահը, մարդու, որը կկարողանա կառավարել պատերազմող երկիրը, մարդու, որն ունի ռազմական, տնտեսական և քաղաքական հմտություն՝ բանակը հզորացնելու և զուգահեռաբար երկիրը  տնտեսական կոլապսից դուրս բերելու։ Քոչարյանը մեկ անգամ արդեն ապացուցել է, որ ինքը դա կարող է անել։

«Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետություն թշնամի համարվող պետության դեմ։ Կա դասական փաթեթ․ առաջինը՝ պառակտել հասարակությունը, երկրորդը՝ թուլացնել բանակը և անվտանգային բոլոր համակարգերը, երրորդը՝ անվստահություն սերմանել պետական ինստիտուտների նկատմամբ, և չորրորդը՝ փչացնել հարաբերությունները բարեկամ պետությունների հետ։ Այդ 4 գործողություններից ո՞ր մեկը չի արել ՀՀ վարչապետը։ Մեծ ջանասիրությամբ, հետևողականորեն արվել է ամեն ինչ։ Մենք պատերազմի օրը չգիտեինք, որովհետև անվտանգության համակարգը հանձնարարություն էր ստանում սատանա փնտրել, այլ ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում։ Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը մոտ 3 տարվա ստերի մասին է։ Հարևան երկրների հետ հարաբերությունների հետ կապված՝ գիտեք՝ ինչ խնդիրներ ենք ունեցել ՌԴ և Իրանի հետ։ Այս ողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Չեմ կարող ասել, թե այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց ես կարող եմ ասել մի բան՝ եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում։ Պատահականությու՞ն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով է արված՝ մեծ հարց է, որը պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել»,- վերը նշված հարցազրույցում նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Պետք է խոստովանել, որ Քոչարյանի թվարկած բոլոր խնդիրների մասին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի վստահաբար մտածել է ու յուրովի փորձել է գտնել ինչ-որ պատասխաններ։ Հայ ժողովուրդը չի կարող ապրել առանց այդ պատասխանների՝ սա ակնհայտ է։ Պատասխաններ ստանալը հեշտ է, երբ, հողին հավասարեցված պետական ինստիտուտների, ջարդված բանակի, պարտված քաղաքական էլիտայի փոխարեն, ունես հաղթանակ, պետական և ազգային շահի առաջնահեթություն, իրական ազգային լիդեր և ոչ թե համազգային շիզոֆրենիկ։
Քոչարյանը ազգային այն լիդերն է, որի շուրջը կարող է ձևավորվել քաղաքական նոր կոնսոլիդացիա՝ ինքնիշխանության վերջին փշրանքները փրկելու և Հայաստանի Հանրապետության՝ իբրև պետության վերջին էջը չշրջելու համար։ Նրա անցած ճանապարհը՝ Արցախում և Հայաստանում, նրա ներդրումը պետականաշինության գործում թույլ են տալիս ասելու, որ նոր Հայաստանի ազգային լիդերը, ում հետ հայ ժողովուրդը կարող է կապել նոր հաղթանակի և կորսված հայրենիքի վերականգնման հույսը, Ռոբերտ Քոչարյանն է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3947 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am