«ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը». ԵԽ
«Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից:Կլիմայի փոփոխությունը ոչ թե եվրոպական, այլ գլոբալ խնդիր է: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում, իսկ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար ԺանԿլոդ Յունկերը Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ ԵՄՉԺՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն ընդգծել է Փարիզի համաձայնագրի կատարման կարեւորությունը: «Մենք չենք կարող հետ շրջել կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընթացքը»,-հայտարարել է նա: Եվրոպացի վերլուծաբանները նշում են, որ եթե ԱՄՆ-ից հետո Փարիզի համաձայնագրի կատարումից հրաժարվի նաեւ Չինաստանը, ապա այն, փաստորեն, կիմաստազրկվի:
