Խեղաթյուրի՞չ, «թավշյա» թյուրիմացությո՞ւն, թե՞ պարզապես... Ալեն

Այսպիսի մի երևույթ կա նիկոլ փաշինյանի ուսապարկինգում՝ «Օմեգայի» տեղակալը: Ոչ թե այն տեղակալը, որ Լեն-Ա է, այլ այն, որ Ա-լեն է: Չնայած, երկուսն էլ հանճար են: Ես կասեի, ը-մմմ, քանքա՛ր:

Չենք հեգնում, ակնարկելով, օրինակ, թթվի քարը: Ոչ մի դեպքում: Հեռու ենք նիկոլին սպասարկող «ԱԺ» կոչվող հիմնարկի հիշատակյալ ներկայացուցիչներին թթվի քարի հետ համեմատելու մտքից՝ այն պարզ պատճառով, որ թթվի քարը բավականին օգտակար բան է, այն համապատասխան ծանրություն (ճնշում) է ապահովում աղաջրային միջավայրում բանջարեղենի արդյունավետ թթվահասունացման համար: Այսինքն՝ խիստ պիտանի բան է թթվի քարը, ինչ-որ օգուտ տալիս է: Ի տարբերություն թավշյա քանքարներ «Օմեգայի» կամ Ալենի, որոնք վնասից բացի այլ բան չեն տալիս: Քիչ չէ՝ սպասարկում են իրենց նիկոլի կապիտուլյանտական մտմտուքներն ու շահերը, դեռ մի բան էլ «չալաղաջ» պարգևավճարներ են ստանում:

Հա, ու սրանք, իրենց հասանելի տերմինալոգիայով ասած՝ այն աստիճան են «հաբռգել» (չշփոթել իրենց կերպարային նախապապ Շարիկովի «АБЫРВАЛГ»-ի հետ), որ ոչ միայն ցինիկ պահվածք են դրսևորում, արհամարհական վերաբերմունք՝ հանրության նկատմամբ, այլև լկտիաբար շարունակում ստեր ու միտումնավոր խեղաթյուրումներ տարածել:

Վերցնենք թեկուզ նույն Ալենի (Սիմոնյան) վերջին գրառումներից մեկը: Այն հետաքրքրական է միանգամից մի քանի առումով: Նախ, նիկոլին սպասարկող «Օմեգայի» տեղակալ Ալենը կապիտուլյանտ-«քայլականների» այն ընդհանուր քարոզչաքաղաքական գծի մեջ է, որի նպատակադրումն է «տարօրինակ պատերազմում» կրած խայտառակ, եղեռնական ու աղետային պարտության մեղավորությունը «գցել» որևէ մեկի գրպանը, այսինքն՝ իրենց վրայից «ցրել» մեղավորությունը, էլ չենք խոսում պատասխանատվության մասին, այդ թվում՝ քրեական:

Երկրորդ բնութագրական «քայլական» հատկանիշն այն է, որ Ալենը (Սիմոնյան) ուղղակիորեն խեղաթյուրում է փաստերն ու եղելությունները: Երրորդ բնութագրական պահը մանիպուլյացիան է, նա հղում է անում Վազգեն Մանուկյանի մի արտահայտության, ապա դրա հիման վրա նշում է, թե՝ «կարծում եմ...», որից անմիջապես հետո վրա է բերում՝ «փաստորեն»:

Ալեն (Սիմոնյան), այդպես «ճարպիկ» («շուստրի») քանի՞ ուսապարկ եք ՔՊ («քանդել պետությունը») խմբավորման կազմում:

Չնայած կայքի մակերեսը ափսոս է, բայց մի հատկանշական հատված մեջբերենք այդ «քանքարի» դիտարկվող գրառումից. «Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել. նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են և այսպես շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երևան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաև նրան իրենց թեկնածու կարգած ուժերը»:

Նույնիսկ հաշվի առնելով, որ նման գրառման հեղինակը Ալենն է (Սիմոնյան)՝ ասվածի անհեթեթության և տխմարության աստիճանն ուղղակի անչափելի է:

Այսինքն, նիկոլն ու իր հրամաններով, իր ենթակայությամբ գտնվող տոնոյանները, գասպարյանները, արայիկները, մի խոսքով՝ Արցախի պետական ու Արցախի և Հայաստանի ռազմական ամբողջ ղեկավարությունը... գործում ու կառավարվում էին Վազգեն Մանուկյանի հեռախոսազանգերո՞վ:

Ուր էր, թե այդպես լիներ: Այդ դեպքում հաստատ չէինք պարտվի այս պատերազմում, որը նույն նիկոլ-ալեն-լենա-ները խարդավանքներով «դասավորեցին» ու բերեցին հայ ժողովրդի գլխին:

Կարծելուց հետո փաստորեն-ով դատողություն անելը, առհասարակ, նիկոլի ոճն է: Ալենը այն փոխ է առել:

Նրա ասածը նույնն է, եթե, օրինակ, մեկնումեկը գրառում անի, թե՝ «ինչո՞ւ է Ալենը դեռ շարունակում մնալ նիկոլի կողքին, ի՞նչ փաստարկներ է բերել նիկոլը՝ նրան ու մյուսներին պահելու համար: Կարծում եմ, նիկոլը նրանց ներշնչել է, որ էն միլիարդներից մի-մի միլիոն իրենց բաժին է հանելու: Փաստորեն, սրանք բոլորը փողով Արցախն ու Հայաստանը ծախած դավաճան-ստահակներ են»: Կամ, կարելի է Ալենի գրածի կրկնօրինակով՝ «փաստորեն, ենթադրաբար, ստահակներ» են: Ըստ որում, նման՝ ենթադրյալ գրառման ապացուցելիության աստիճանն անհամեմատ ավելի բարձր է, քան Ալենի գրած բացահայտ ցնդաբանության:

Հա, ու Ալենը (հասկացաք՝ Սիմոնյան) այնպիսի մի տոնով է գրառում արել, թե՝ Վազգեն Մանուկյանը խոստովանե՜ց... Մի բաժակ սառը ջուր շփեք Սիմոնյանի վրա, թող հանդարտվի: Իսկ երբ հանդարտվի, նրան թեթևակի հիշեցրեք, որ ընդդիմադիր 13 կուսակցություն, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն դեռևս հոկտեմբերի կեսերին, կոնկրետ հոկտեմբերի 17-ին հանդես եկան «օպերատիվ կառավարման շտաբ» ձևավորելու և պատերազմի կառավարումը այդ միասնական կառույցի միջոցով իրականացնելու առաջարկությամբ:

Ավելին, Վազգեն Մանուկյանն ավելի վաղ էլ էր նման տեսակետ արտահայտել, ի լրումն՝ մի հատ էլ հոկտեմբերի 25-ին անձամբ, բացեիբաց, հրապարակավ (առանց ինչ-որ «խորհրդավոր» զանգերի) հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով, որ նիկոլի կառավարությունը հրաժարական տա և ամբողջ իշխանությունը փոխանցի Բանակին, ձևավորվի միասնական Պաշտպանության կոմիտե, որպեսզի կարողանանք դուրս գալ հենց Ալենի՛, իր նիկոլի՛, իրենց Տոնոյանի՛, Արարատի՛ ու նմանօրինակների միտումնավո՛ր ստեղծած՝ միմիայն թուրքերի համար նպաստավոր, իսկ մեզ համար աղետային վիճակից:

Հիմա, ուրեմն, Ալենը եկել, ինչ-որ «լոլոներ» է գրում կամ պատմում: Թե բա՝ զանգե՜լ են:

Դու այն ասա՝ ՔՊ-ի ջոկատը որտե՞ղ էր, «Էրատո՞ն» որտեղ էր, դո՞ւ ինչու էիր արագի մեջ թռել՝ կապիտուլյացիայի ակտի ստորագրումից հետո: Լավ, բա եթե այդքան բծախնդիր «պետական այր» ես, մի հատ էլ թունդ գրառիր, թե ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական բունկերում: Կարո՞ղ է «Հորադիզի վրա հակահարձակման» գեներալիսիմուսական հրամանն էր տալիս՝ հազարավոր հայ զինվորականների դատապարտելով մահվան:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 2997 անգամ
Լրահոս
2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am