«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել. պետությունները բառացիորեն փակել էին սահմանները՝ մասնակի բացառություններով։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և ՌԴ կառավարությունները համաձայնության են եկել, և կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ, որոնց ցանկը հրապարակվել է ՌԴ կառավարության կողմից:
Փետրվարի 1-ից գործարկվում է «ճամփորդիր առանց covid-19-ի» ծրագիրը , որն առայժմ պիլոտային է՝ մինչև մարտի 1-ը: «Փաստ» թերթը երեկ ողջ օրը տեղեկություններ էր ստանում, որ այս լուրը բավական լայն արձագանք է ստացել մեր քաղաքացիների շրջանում. ըստ մեր տեղեկությունների՝ կառավարության նիստում նշյալ «ավետիսի» հրապարակումից հետո ավիաընկերությունների հեռախոսները բառացիորեն չեն լռում, հազարավոր մարդիկ փորձում են մանրամասն տեղեկություններ ստանալ և հնարավորինս շուտ տոմս ձեռք բերել, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն»:
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը