Սյունիքում կատարվողն ուղղակի խայտառակություն է, դուք պետությո՞ւն եք, թե՞ ինչ-որ թափառախումբ. Քոչարյան

Այն, ինչ կատարվում է Սյունիքում, ուղղակի խայտառակություն է։ Այնտեղ կան հատվածներ, որոնցով ադրբեջանցին կարող է իր մեքենայի համարը փոխել, քշել մինչեւ Երեւան, պտտվել եւ հետ գնալ, եւ ոչ մի տեղ նրան չեն կանգնեցնելու եւ հարցնեն, թե դու ով ես, ինչ նպատակներով ես դու այստեղ։  Այս մասին yerevan.today, politik.am և hayeli.am կայքերին տված հարցազրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

«Սա նորմալ չէ, դա կառավարության առաջին գործառույթն է, սահմանադրությամբ ամրագրված։ Նաեւ պարտավորություն է։ Չկա պետություն, որն իր երկրի սահմանները չի պաշտպանում։ Երբ սահմանների պաշտպանությունը փաստացի դրվում է գյուղապետերի վրա, նորմալ երեւույթ չէ։ Երբ այն ժամանակ գյուղապետերը զանգում էին եւ պաշտոնյաներից հարցնում էին՝ ի՞նչ անենք, եկել է ադրբեջանցի զինվորականը եւ մեգաֆոնով ասում է՝ պետք է հետ գնաք այդ դիրքերից, չենք ուզում հետ գնալ, վտանգավոր է, այդ բարձունքը կարեւոր է, ասում էին՝ եթե կարող եք, պահեք։ Կարծես պետությունը կապ չունենա, կարծես դու կողքից ինչ-որ երկրպագու ես։ Գյուղապետերն էլ հանկարծ որոշեին, որ պահում են, հետո կոտորվեին, դրա պատասխանն ո՞վ է տալու։ Մի՞թե մեր սահմանների պաշտպանությունը օրենքներով, օրենսդրությամբ դրված է գյուղապետերի վրա։ Շուռնուխում, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանի հետ վարչապետի բանավոր պայմանավորվածությամբ ինչ-որ տներ պետք է հանձնեն, ոչ թե պետք է ադրբեջանցին գա այդ գյուղացուն ասի՝ քեզ 24 ժամ ժամանակ, այլ մեր պաշտոնյան պետք է գնա չոքի այդ գյուղացու առաջ, ներողություն խնդրի, մեր պետությունը պետք է իրենց տեղափոխի, կրկնում եմ՝ չոքած պետք է ներողություն խնդրի, ի վերջո, մարդը տան վկայագիր ունի՝ պետության կողմից։ Դուք պետություն ե՞ք, թե ինչ-որ թափառախումբ։ Ո՞վ եք դուք։ Սյունիքը բացահայտեց այսօրվա ուղղակի խայտառակ վիճակը, որում գտնվում է ՀՀ-ն»,– նշել է Ռոբերտ Քոչարյանը։


Այժմ Սյունիքի ամենամեծ կոմբինատը հայտնվել է փակվելու վտանգի առաջ, տնտեսապես մարզը թուլացնլու միտումներ են նկատվում, արդյոք այստեղ չկա՞ Սյունիքը հայաթափելու հեռահար նպատակ, հարցին ի պատասխան ՀՀ 2-րդ նախագահը նշել է․

«Հետո էլ ասեն՝ դժգույն, դժբախտ Սյունիքն ում էր պետք։ Ամեն ինչ սպասելի է այս իշխանությունից։ Երբ նպատակները, քայլերն անկանխատեսելի են, եւ չես կարողանում քո ազգային շահերի տեսանկյունից այդ տրամաբանական շղթան կառուցել, ամեն ինչ հնարավոր է։ Բայց նաեւ չեմ ուզում այդ կոնսպիրոլոգիայի դաշտ մտնել, երբ կասկածամտությունը մարդու գլխի մեջ է մտնում, սկսում է որդի պես անընդհատ քայքայել։ Իսկ եթե ազգի գիտակցության մեջ է դա սկսում մտնել, ուղղակի ազգն է քայքայելու։ Եվ տպավորություն է, որ սա մեր հայ ժողովրդին քայքայելու եւս մեկ գործիք է։ Չբացատրել, տրամաբանական շղթա փնտրողներին այնպիսի վիճակի մեջ դնել, որ մարդիկ տարակուսում են՝ այս ինչ է կատարվում, ինչի համար է այս քայլն արվում կամ այն քայլն արվում, եւ կասկածամտության այդ որդը մտցնում են մարդկանց ուղեղի մեջ։ Դա նույնիսկ ավելի վտանգավոր բան է, քան պատերազմում ինչ-որ բան թաքցնելը։ Երկարատեւ առումով, սա ազգը քայքայելու գործոն է դառնում»։

Հարցին, որ Սյունիքից հանձնվել են միայն այն հատվածերը, որոնք գրավել էին Քոչարյանը եւ մինչեւ 2018-ը հերոս համարվողներն էին գրավել Ադրբեջանից, բայց Սյունիքից ոչ մի միլիմետր չի հանձնվել, երկրորդ նախագահն ասել է․

«Բրավո․ եթե այդ մարդիկ կարողանում են արտահայտվել նման կերպ, հետո հանգիստ փողոց դուրս գալ, աշխատանքի գնալ, շփվել հարեւանների հետ, հարցազրույցներ տալ, ուրեմն մենք՝ որպես ազգ, գոյատեւելու, ուժեղանալու ներքին ռեսուրս չունենք։ Կարող են լինել մարդիկ, որ այդպիսի մտքեր են արտահայտում, բայց նրանք այս երկրում պետք է լուսանցքում հայտնվեն։ Մարդիկ ուղղակի պետք է մերժեն նման կարգի մտածելակերպն ընդհանրապես։ Մենք շագրենի կաշվի պես ուղղակի փոքրանալու ենք»։

դիտվել է 523 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am