Եռակողմ հանդիպմանը մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի մեծ արդյունք կլիներ․ Ռոբերտ Քոչարյան (video)

Ես այդ հանդիպումը եռակողմ չէի համարի, այնտեղ եղել է երկուսուկես կողմ, կամ միգուցե 2 եւ մեկ քառորդ։ Այս մասին հունվարի 27-ին, 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Անժելա Թովմասյանի (hayeli.am), Սևակ Հակոբյանի (Yerevan-today) և Բորիս Մուրազիի (politik.am) հետ հարցազրույցում հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հունվարի 11-ի եռակողմ հանդիպման արդյունքների մասին հարցին։

«Մեր վարչապետի նկարը դնեին, գուցե ավելի մեծ արդյունք կլիներ, գոնե խորհրդավորության ինչ-որ տպավորություն կգործեր։ Ինչ վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին․ կարգավորման բոլոր տարբերակներում ենթադրվում էր, որ կոմունիկացիաները պետք է բացվեն, շրջափակումը վերացվի։ Դա կարգավորման վերջին ակորդը պետք է լիներ։ Հիմա Ադրբեջանն ուժով լուծեց տարածքների հարցը, մի բան էլ ավելի, հիմա ոչ թե 7 շրջան, այլ 9։ Մենք, ըստ էության, չունենք ոչինչ, որի դիմաց ինքը պետք է կարգավիճակի հարց քննարկի։ Սա նշանակում է մեկ բան․ Ադրբեջանը համարում է հարցը լուծված, եւ մենք մտել ենք հարցի կարգավորման վերջին փուլի մեջ։ Եվ հայտարարելու են՝ ի՞նչ կարգավիճակ, ի՞նչ բան, մենք հարցը լուծել ենք։ Եվ փորձելու են այնպիսի իրավիճակներ ստեղծել Արցախի համար, որ կամ կհայաթափվի կամ մաս-մաս ինչ-որ ձեւով ընդունի Ադրբեջանի իշխանությունը այդ տարածքում։ Եվ մենք, իհարկե, պետք է դրան դիմակայենք։ Բայց այն հայտարարությունը, եւ այն, որ Ադրբեջանը դրան գնում է, սա է ենթադրում։ Փորձում են ներկայացնել այդ ճանապարհի կարեւորությունը, առաջինը՝ իհարկե, լավ է, որ ճանապարհը բացվում է, բայց տեսեք, Հայաստանում 1998-2008 թվականներին ես նախագահ եմ եղել, մեր տնտեսությունն աճել է տարեկան միջինը 10,5 տոկոսով, վերջին 7 տարին եղել է 12,5 տոկոս, մենք մտնում էինք աշխարհի ամենաարագ զարգացող երկրների տասնյակի մեջ, մի քանի տարի՝ հնգյակի մեջ, մեզ Համաշխարհային բանկն անվանում էր Կովկասյան վագր՝ այդ զարգացման տեմպերի համար, բայց ճանապարհը փակ էր, Թուրքիան մեզ եւս շրջափակում էր։ Հիմա թող մեզ հեքիաթներ չպատմեն, թե ճանապարհը բացվի՝ կսկսենք լավ ապրել, եւ այլն, եւ այլն։

Հիմա՝ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել ճանապարհի բացման հետ կապված։ Նախ, մեծ հարց է՝ բացվելու է, թե ոչ։ Մեղրիի հատվածը հսկելու են ռուսները, մնացած 850 կմ-ը, որից 47 կմ-ն է Մեղրիի հատվածը, մենք ոչ մի ազդեցություն չենք ունենալու։ Ադրբեջանը կարող է այնպիսի սակագնային քաղաքականություն վարել, որ մեզ համար դրանից օգտվելը դառնա անիմաստ։ Ասում է՝ բացել եմ, օգտվեք, բայց քո վերահսկողության տակ չի գտնվում։ Այդպիսով, ստանում է եւս մեկ լծակ, իսկ մենք՝ հույս, որ դա կաշխատի, բայց չունենք լծակ այդ պրոցեսի վրա ազդելու համար․ տարբերությունը դրա մեջ է։ Այն ժամանակ շրջափակումը մեզ նույնիսկ օգնեց մեր գյուղատնտեսությունը եւ վերամշակող արդյունաբերությունը զարգացնելո համար։ Երկաթուղու աշխատանքի արդյունքում ինչ կարող է ստացվել, մեր գյուղատնտեսությունն ու վերամշակող արդյունաբերությունը մրցակցության մեջ է մտնում Ադրբեջանի հետ, որն ունի էժան վառելիք, իսկ Թուրքիան հսկայական ծավալներով սուբսիդավորում է գյուղատնտեսությունը։ Եվ կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում սա հարվածելու է մեր գյուղատնտեսությանն ու վերամշակողին։ Սա պետք է մենք գիտակցենք։ Պետք են լինելու կտրուկ քայլեր մեր շուկան պաշտպանելու համար։ Այս իշխանությունն ընդունակ չէ նման քայլերի։ Մենք այնպիսի խոչընդոտներ էինք ստեղծում թուրքական ապրանքների համար, որ մեզ օգնեց իմպորտի փոխարինման գործընթացում, սննդի արդյունաբերությունը ծաղկում ապրեց, որը գյուղատնտեսության շարունակությունն է։ Ամեն ինչ չէ, որ անում էինք հրապարակային։ Այնպես չէ, որ ճանապարհների բացվելը վատ է, բայց հստակ քայլեր են պետք, այլապես բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ կկորցնեն իրենց իմաստը։ Եթե հանդիպեք մաքսային նախկին ղեկավարների հետ, նրանք ձեզ կպատմեն, թե ինչպես ենք քայլ առ քայլ զարգացրել այդ ոլորտը»,– ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 

դիտվել է 1229 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am