Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն գործի է անցել
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորներ Գարո Փայլանը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Սելինա Դողանը (Հանրապետական ժողովրդական կուսակցություն) ֆեյսբության իր էջում գրել են,որ հունիսի 1-ին Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել են պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի պատվին մատուցված Հրաշափառի արարողությանը: «Տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն գործի է անցել: Մաղթում եմ, որ այս նոր ժամանակաշրջանը բարի լինի հայ համայնքի համար»,- նշել է Փայլանը: «Գերմանիայի Քյոլն քաղաքից եկած Բեքչյանը կղեկավարի Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը: Մաղթում եմ, որ այդ գործընթացը մեր երկրին ու համայնքին խաղաղություն և հաշտեցում բերի»,- նշել է Դողանը:
