ԵԱՀԿ-ն էր ապրիլյան պատերազմը հրահրողներից մեկը. Աշոտ Մանուչարյան
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացնում են ուժերի, որոնց կարող ենք անվանել միջազգային օլիգարխիա: «Նրանք այսօր ամբողջ աշխարհում զբաղված են պատերազմների հրահրմամբ, ճգնաժամերի ստեղծմամբ՝ պահպանելու կառավարման գործող համակարգը: ԵԱՀԿ-ն ապրիլյան պատերազմի հրահրողներից մեկն էր, նրանք այսօր պատերազմն են սպասարկում: Փաստաթղթերում գրում են օկուպացված տարածքներ, Սարսանգի ջրամբարի մասին որոշում է ընդունում՝ բնակիչներին առանց ջուր թողնելով»,-ասաց Աշոտ Մանուչարյանը: «Միջազգային դիտորդների թիվը յոթ անդամով ավելացնելով ոչինչ չեն փոխում:Միջազգային ճգնաժամային խումբը ագռավի պես կրկին պատերազմ է կանխագուշակում: Այս խումբը գրոհայիններին սպասարկողներից մեկն է, մարդասպանների խումբ է»,-հավելեց բանախոսը:
