Ճապոնիայում հավանություն տվեցին գահից կայսեր հրաժարականի օրինագծին
Լիբերալդեմոկրատական կուսակցությունից եւ կառավարող կոալիցիայի գծով նրա գործընկերոջ՝ «Նոր Կոմեյտո»-ից պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ճապոնիայում Ակահիտո կայսեր հրաժարվելու եւ այն իր ավագ որդուն՝ Նարուհիտո գահաժառանգ արքայազնին հանձնելու հատուկ օրինագծին: Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցությունից: Դրանից հետո օրինագիծը քննարկման կուղարկեն խորհրդարանի վերին պալատ, որտեղ կառավարող կոալիցիան նույնպես մեծամասնություն ունի: Ինչպես սպասվում է, այն կընդունվի ներկայիս նստաշրջանի ընթացքում, որը կավարտվի հունիսի կեսերին:
