Դատավորի վերցրած 600 դոլար կաշառքն իր աշխատավարձի կեսն է.Պարգև Օհանյան
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ դատավորի վերցրած 600 դոլար կաշառքը նրա աշխատավարձի՝ 600.000-ի կեսն է փաստորեն: Պարգև Օհանյանը համեմատություն տարավ թաղապետերի, քաղաքապետերի աշխատավարձի հետ. «Եթե քաղաքապետը, թաղապետը ստանում է 160.000 դրամ, նրանից չես կարող պահանջել իդեալական աշխատել: Իսկ եթե անձը ստանում է 600.000, 800.000 դրամ աշխատավարձ, բնականաբար, արդեն ոչ մի կերպ արդարացված չեն լինի նրա կոռուպցիոն հավակնությունները: Փաստորեն ստացվում է, որ դատավորի վերցրած 600 դոլար կաշառքն իր աշխատավարձի կեսն է»:
