Ուսապարկերի ապստամբության վտանգը. Փաշինյանը վա բանկ է գնում

Ցեղասպան Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու եւ կատարվածը առնվազն մի քանի հազար քաղաքացու հետ կիսելու նպատակով որոշել է Ազգային ժողովում Սահմանադրություն փոխել, որով հնարավորություն կստանա առանց իր հրաժարական լուծարել խորհրդարանը: Այսօր իշխանական թիմը բացահայտել է Փաշինյանի մտադրությունները, մասնավորապես, Վահագն Հովակիմյաը չի հերքել, որ գաղափարն իրենն է, մտածել են այնպիսի փոփոխությու, որ վարչապետը հրաժարական չտա, պատգամավորների քվեարկությամբ ինքնալուծարվի ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն: Գործող Սահմանադրությունը մի քանի լուծումներ է առաջարկում խորհրդարանի լուծարման վերաբերյալ, վարչապետը հրաժարական է ներկայացնում, խորհրդարանը երկու անգամ յոթօրյա պարբերականությամբ նոր վարչապետ չի ընտրում, ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվում է: Հաջորդ տարբերակը որեւէ խմբակցության պատգամավորները պետք է վայր դնեն իրենց մանդատները: Նկատենք, որ երկու տարբերակով էլ Փաշինյանը տեսականորեն կարող է հասնել արտահերթ ընտրությունների: Թե ինչու է որոշել հերթական անգամ սանրել Սահմանադրության գլուխը եւ մի անհեթեթ, իրավիճակային լուծման մասին կարգավորում մտցնել, եթե նկատի ունենան, որ սա կարող է ամենաերկարաժամկետ ճանապարհը լինել, քանզի խորհրդարանում Սահմանադրության փոփոխվող դրույթի եւ փոփոխության սահմանադրականության մասին պետք է նախ ստանալ ՍԴ-ի եզրակացությունը, իսկ դա առնվազն մի քանի շաբաթ կարող է ձգվել, կարծես թե հասկանալի է: Նիկոլ Փաշինյանն այլեւս չունի իշխանություն անգամ իր թիմում, յուրայինների մոտ, այլապես նա կգնար թվարկածս երկու ճանապարհով: Նա գիտի, որ Իմ Քայլում վայր չեն դնի մանդատները, որոնք ներկայիս պատգամավորներին մեղմ ասած մարդ են դարձրել, սրանք իրենց չեղած տեղից դարձել են մեր օրենսդիրները, հարկատուներիս հաշվին մեծ գումարներ են ստանում եւ ինչ ուզում անում են: Նրանք հասկանում են, որ երկրում իրավիճակ է ոխվել եւ եկող ընտրություններին 88 հոգանոց ֆրակցիայից գուցե 10-20 տոկոսն էլ չանցնի խորհրդարան:
Նրանք կողմ չեն քվեարկի նաեւ խորհրդարանի լուծարման որեւէ նախագծի, այլապես Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի նման քայլի գնալ, կտար հրաժարական եւ թիմը նոր վարչապետ չէր ընտրի՝ ինքնալուծարման հասնելով խորհրդարանը Նիկոլ Փաշինյանը գիտի, որ չնայած իր խոսնակի շուրթերով ինքը ուսապարկ անվանեց իմքայլականներին, սակայն այդ ուսապարկերը կարող են ապստամբել իր դեմ եւ հրաժարականից հետո ընտրել ընդդիմության վարչապետի թեկնածուին: Հհենց այդ պատճառով որոշել է Սահմանադրության հերը հերթական անգամ անիծել, կրկին իր իշխանությունը պահելու համար, քանզի Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունները լինելու են ռեժիմի վերարտադրություն , պարզապես կատարված ողբերգությունը մի քանի հազար մարդ, շարքային քաղաացի նաեւ իր վրա է վերցնելու՝ ձայն տալով Փաշինյանին ու իր թիմին:

Հ.Գ.-Նույնիսկ այս ճանապարհը հեռանկարային չէ Փաշինյանի համար, քանի որ նախագիծն ընդունելու համար 88 կողմ քվե է պետք, իսկ Իմ Քայլն այսօր 83 պատգամավոր ունի, հինգը դուրս են եկել խմբակցությունից

Անի Սահակյան

դիտվել է 4563 անգամ
Լրահոս
«Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am