Մանկապարտեզ ընդունվելն ավելի բարդ է, քան ԵՊՀ.Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, որ օպտիմալացումը պետք է մտածված արվի: «Գյուղեր կան, որտեղ ուղղակի չես կարող փակել դպրոցները: Շիրակի մարզում ձմռանը ճանապարհները փակ են, կան գյուղեր լեռնային, որտեղ ճանապարհները վատ են: Եթե այդտեղ անգամ 3 աշակերտ կա, պետք է այդ դպրոցը պահել, նույնը սահմանամերձ գյուղերում:Միեւնույն ժամանակ, գյուղեր կան, որոնք վերջանում են ու անմիջապես մյուս գյուղն է սկսում, եւ եթե ճանապարհի խնդիր չկա, կարող են եւ այդ տեսակ գյուղերն էլ միավորվեն»,- ասաց  կրթության փորձագետը: Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ օպտիմալացումը չպետք է դիտվի որպես բիզնես մտածողության արդյունք՝ փող խնայելու համար։ Կրթության փորձագետը հիշեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ 2040 թվականին պետք է Հայաստանի բնակիչների թիվը հասնի չորս միլիոնի ու հավելեց՝ եթե այդպիսի ռազմավարություն կա, ապա ինչու են դպրոցները փակում. «Օրինակ մանկապարտեզները նախկինում փակեցին, իսկ երբ դրանք դարձան անվճար, բոլորը սկսեցին երեխաներին տանել այնտեղ, հիմա էլ տեղ չկա, պայմաններ չկան, երեխային մանկապարտեզ ընդունելն ավելի դժվար է դարձել, քանի Երևանի պետական համալսարան»։ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ աշխարհում ընդունված է աղքատ ընտանիքների երեխաների կրթության համար լրացուցիչ վճարելը, մինչդեռ մեզանում հարուստ եւ ծայրահեղ աղքատ երեխաների կրթությունը նույն չափով է ֆինանսավորվում: Դառնալով ուսուցիչների կրճատմանը, նա առաջարկում է մանկավարժներին կրճատելուց առաջ գիտելիքների ստուգում իրականացնել, եւ բարձր արդյունք ցուցաբերած ուսուցչին արագ աշխատանքի տեղավորել, որովհետեւ, նրա համոզմամբ, մեր երկրում լավ ուսուցիչների թիվը գնալով նվազում է: Սերոբ Խաչատրյանը նաեւ նշում է, որ այսօր փոխվել է ուսուցչի առաքելությունը, մինչդեռ ավանդական դպրոցում նա գիտելիքի փոստատար էր:    

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am