Կարլովի Վարիում հայ «օրենքով գողեր» են ձերբակալվել
Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում կազմակերպված հանցավորության գործով ձերբակալված անձանց ցուցակում շոշափվում են նաև 4 հայերի անուններ: Ռուսական «Փրայմ քրայմ» -ի փոխանցմամբ, դրանց թվում են՝ Թաթուլյան Ռուբեն Ալբերտի (1969թ.), Մումջյան Անդրանիկ Հայկի (1969թ.), Թաշչյան Վաչագան (1976թ.): Ձերբակալության հատուկ գործողությունը լայն տարածում է ստացել ձերբակալվածներից մեկի՝ Սոչիից ձեռնարկատեր Ռուբեն Թաթուլյանի (Ռոբսոն) շնորհիվ, որը հարցազրույց է տվել մի շարք պարբերականների և իր գործունեությունն անվանել «օրինական»: Թաթուլյանը, որը Հայաստանի կառավարությունից անձեռնմխելիություն է ստացել, համացանցում տեղադրել է տեղեկանք այն մասին, որ ինքը Կարլովի Վարիում ամենամյա բուժման կուրս է անցնում և իր կապը իրավապահների հետ սահմանափակվել է ինքնության և գրանցման ստուգմամբ: Չեխիայի ոստիկանությունը կարծում է, որ Կարլովի Վարիում տեղի ունեցած «սխոդկայի» ժամանակ նախատեսվում էր թագադրել նոր «օրենքով գողերի»:
