Անկարայում սպանվածների թիվը 18-ի է հասել
Թուրքիայի մայրաքաղաքի զորամասերից մեկի մուտքի մոտ փետրվարի 17-ի երեկոյան տեղի ունեցած պայթունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դեռեւս անհայտ անձը կամ անձիք պայթյունը կազմակերպել են ռումբով բեռնված մի մարդատար մեքենայով։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ անցել են զինվորներ տեղափոխող մեքենաներ։ Բացի սպանվածներից, կան նաեւ 45 վիրավոր։
