Ադրբեջանական կեղծիք.նոր բացահայտումներ. Վահան Մարտիրոսյանի երկրորդ տեսաուղերձը
Երկու տարի առաջ Ադրբեջան փախած ու Բաքվի քարոզչամեքենայի գործիք դարձած Վահան Մարտիրոսյանն, իր առաջին տեսաուղերձը տարածելուց ու դրա վերաբերյալ բուռն արձագանքներից հետո, երկրորդ տեսաուղերձն է տարածել՝ կատարելով որոշ բացահայտումներ: Տեսանյութում Վահան Մարտիրոսյանը խոսում է նաև այն կեղծիքների մասին, որոնց դիմել են այդ պլատֆորմի կազմակերպիչները: Մարտիրոսյանը մանրամասն պատմում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների դերակատարման մասին, որի իրական նպատակն է եղել «խաղաղության պլատֆորմի» անվան տակ, Արցախը որպես Ադրբեջանի մաս ներկայացնելը:
