Հայտնի են կորոնավիրուսի նոր ախտանիշներ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բրիտանական կենտրոնը COVID-19- ի հինգ լրացուցիչ նշաններ է հայտնաբերել, գրում է Daily Express-ը: Դրանք են հևոցը, կրծքավանդակում ցավն ու սեղմումը, ուշադրության կորուստը, քնկոտությունը, կապտած շրթունքներն ու դեմքը։ Նոր տիպի վարակի այս նշանների ի հայտ գալը, ըստ բժիշկների, հիմք է տալիս անհապաղ դիմելու մասնագետին:
COVID-19- ի հիմնական նշանները ներկայումս ներառում են բարձր ջերմությունը, երկարատև հազ և համի ու հոտի կորուստը:
