«Փրկիչը» կործանիչ դուրս եկավ

Հասարակությունն ու երկիրն այլ իրավիճակում գտնվեին կամ, եթե ներկայիս աղետյալից էլ աղետային դրությունը չլիներ, սա կարելի էր երգիծական անդրադարձի կամ ֆելիոտոնի լավ թեմա դարձնել: Ախր տեղով մեկ՝ զավեշտ է: Հարցնում եք, թե ինչի՞ մասին է խոսքը:

Իսկ խոսքն ահա, թե ինչի՛ մասին է: Մեկ անգամ չէ, որ թեկուզ ընկեր-ծանոթ-բարեկամների հետ խոսքուզրույցում (իսկ հիմա բոլոր խոսակցությունները երկրորդ-երրորդ նախադասությունից հետո անցնում են «սրանց իշխանությունից ռադ անելուն» և հաջորդող պատասխանատվության ենթարկելուն) լսած կլինեք այդպիսի մի ծեծված արտահայտություն, թե «լավ, ասենք, նիկոլը գնա, բա ո՞վ գա իր տեղը...»:

Ըստ որում, եթե դա վիրտուալ խոսակցություն չէ, ապա «նիկոլական» արտահայտությունն անող հայրենակիցը լենինաբար կկոցում է աչքերը կամ «սուր հայացք» ընդունած տարբերակով շաղափում է զրուցակցին, իբր՝ «դե, ասա, տեսնեմ, հիմա՞ ինչ ես ասելու...»: Նրանց թվում է, թե այնպիսի մի հզոր հակափաստարկ բերեցին, որ դիմացինը հիմա կտապալվի:

Իրականում ոչ միայն ծիծաղելի դատողություն է դա, թե՝ «ով գա, եթե նիկոլը գնա (հեռացվի և այլն)», այլև անհեթեթ ու դատարկ: Ավելին, եթե նման բան ասողը նախկին նիկոլական է, այսինքն՝ նիկոլով ոգևորված, իսկ այս աղետից հետո արդեն խորապես հիասթափված հայրենակից, ապա նա ամենաքիչը կեղծավորություն է անում, նույնիսկ եթե դա հատուկ մտածված «հնարք» չէ, նա ամեն դեպքում կեղծում է: Այո, «նիկոլը գնա, տեղը ով գա» արտահայտությունն իսկապես էլ կարող է դիմացինին տապալել, բայց միայն ծիծաղի անզուսպ բռնկումից: Ուղղակի հիմա շատերս անգամ հազար տարվա ծանոթին «ոնց ես» հարցնելու սիրտ չունենք, էլ ուր մնաց՝ ծիծաղելու:

Ինչո՞ւ ենք ասում՝ կեղծավորություն կամ կեղծում:

Տեսեք, երբ 2018-ին շատ-շատերը «նի-կոլ, վարչապետ» էին բղավում, «սիգնալավատ» անում և այլն, նրանք ավելորդ հարցեր չէին տալիս, չէին հարցնում, թե ո՞վ է նիկոլը, ինչացո՞ւ է, էն կողքի անթրաշ ջահելնե՞րն ովքեր են և այլն: Նրանք, էյֆորիկ հրճվանքով, նիկոլին գլխներին դրած, տանում էին իշխանության ղեկին նստեցնելու:

Այն ժամանակ ոչ մեկը չէր հարցնում, թե սա ո՞վ է: Ոչ միայն չէին հարցնում, այլև չէին ուզում անգամ լսած լինել, որ վայրկենապես իրենց կուռքը դարձած այդ անձնավորությունը նախ ստախոս է, երկրորդը՝ շանտաժիստ, երրորդը՝ բացեիբաց ադրբեջանական հողեր էր համարում ազատագրված տարածքները: Չէին նայում, որ նրա ձեռքերն արդեն իսկ թաթախված են մարտի 1-ի զոհերի արյան մեջ:

Լավ, ենթադրենք, 2018-ի գարնանը տասնյակ ու հարյուրհազարավորները խիստ էին ոգևորված այդ անլվա, բոմժակերպ, զազրախոս ու դատարկախոս, մեծ հաշվով՝ տգետ արարածով: Բայց նույն թվականի դեկտեմբերին եղավ նաև ԱԺ արտահերթ ընտրություն: Ու ոչ մեկը մարդավարի չէր զննում-քննում, թե նիկոլ փաշինյանը առհասարակ ի՞նչ ծրագիր ունի, ինչո՞վ են հիմնավորված նրա ասածները կամ ճռճռան կենացախոստումները: Չէին էլ նայում, թե ովքեր են նրա պատգամավորական զամբյուղը լցված:

Ու այդպես՝ կուրորեն, առանց ուղեղը միացնելու, վազելով գնացին ու քվեարկեցին իրենց կուռքի, «փրկչի» ու չգիտես, թե է՛լ ինչի համար: «Փրկիչը» կործանիչ դուրս եկավ: Աղետ, ավեր ու մահ բերող մի այնպիսի սրիկա, որպիսին Հայոց աշխարհը շատ վաղուց չէր տեսել:

Բայց այս դեպքում նախկին նիկոլապաշտներն են հետաքրքիր:

Եվ ահա, երբ այսօր նույն այդ հայրենակիցները, որ քոռեքոռ, զուտ «սիրո՜ւմ ենք իրեն», «վստահում են...» երգելով, կարելի է ասել առաջին պատահածին վերցրեցին ու կարգեցին պետության ղեկավար, ահա նույն այդ մարդիկ այսօր այնպիսի՜ մրցութային պահանջներ են առաջադրում, հնարավոր հաջորդ ղեկավարին, որ եթե Բիսմարկն ու Ադենաուերը կամ ասենք, Չերչիլն ու Թետչերը ինչ-որ հրաշքով ներկայանային, ապա առաջադրված պահանջներին չէին բավարարի:

Ու հենց այդտեղ է զավեշտն ու դրսևորվող կեղծությունը, հենց այդտեղ: Մարդիկ, որ նիկոլի նման, կներեք, չմոյին, առանց հարց տալու անգամ, բերեցին ու դրեցին երկրի ղեկավար, մի հատ էլ վազելով ընտրեցին, հիմա հիասթափվելով՝ չմահավանություն են անում, երբ խոսք է բացվում այս կամ այն հնարավոր գործչի կամ քաղաքական ուժի մասին: Հայտնի ֆիլմի մի ռեպլիկի շրջադարձությամբ ասած՝ «սրիկայի մը ղեկավար կարգած են, դեռ ասոր-անոր էլ չեն հավներ...»:

Եթե ավելի սառը ու սթափ նայենք, պարզ է, որ այսօր նիկոլից ու նրա ուսապարկակույտի պատճառով Հայաստանում այնպիսի շարունակական աղետի վիճակ է, որ եթե դրանց հեռացնենք, ապա դեռ պետք է որոշակի գործիչների մի բան էլ խնդրենք-համոզենք, որ նման պայմաններում համաձայնեն ստանձնել Հայաստանը ղեկավարելու պատասխանատվությունը:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1774 անգամ
Լրահոս
Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ» Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել Հետընտրական Հայաստանի իրական քաղաքական օրակարգը Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Ո՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազը «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում Ժամանակն է ընդունել փաստը․ Ռոնալդո Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am