Հայաստանի ներկայացուցչուհի Անահիտ Ադամյանը՝ «Մանկական նոր ալիք 2017»-ի հաղթող
«Մանկական Նոր ալիք 2017» միջազգային մրցույթի 1-ին հորիզանականը կիսվել է հայ և ռուս մասնակիցների միջև: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:Մրցույթի եզրափակիչը կայացել Է «Արտեկ» մանկական կենտրոնում: Դրան մասնակցել են 11 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի, Աբխազիայի 13 երեխաներ: Առաջին տեղն զբաղեցրել են Անահիտ Ադամյանը եւ Արինա Պետրովան: Երկրորդ տեղը բաժին Է հասել իսրայելացի պատանի երգչուհի Կուպեր Տալիին, երրորդը՝ ռուսաստանցի Եվգենի Բոյցովին: Հանիսատեսների համակրանքի մրցանակն ստացել Է Ամինա Ժապարը՝ Ղազախստանից: Ժյուրիի կազմում են եղել՝ Եվգենի Կրիլատովը, Գրիգորի Գլադկովը, Լև Լեշենկոն, Եվգենի Կոմբարովը, Օլեգ Գազմանովը, Յուլիանա Կարաուլովը: Ժյուրիի նախագահը պրոդյուսեր և երգահան Իգոր Կրուտոյն էր: Մրցույթը անկցացվել է ՌԴ-ի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:
