Արտակ Զաքարյան. Չի բացառվում, որ Ադրբեջանին հնարավոր կլինի միջազգային սանկցիաների ենթարկել.
«Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է», - «Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը, ասել է ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը: «Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից և կրկնվելուց հետո, Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել», - հավելել է Զաքարյանը:
