Արտակարգ իրավիճակ Կենտրոն վարչական շրջանում
Այսօր` փետրվարի 17-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի 2-րդ և 3-րդ հարկերի միջակայքում` լուսամուտի տակ, կասկածելի ճամպրուկ կա: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է 1-03 հերթապահ շտպօգնության խումբը` բժիշկ Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրշեջ- փրկարարները բացելով կասկածելի ճամպրուկը` այնտեղ ոչինչ չեն հայտնաբերել, ինչից հետո հարևանները ասում էին. «Կարող ենք հանգիստ քնել»:
