Մոտ 1 մլն-ի նոր կահույք՝ Կառավարության աշխատակազմի համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրապարակ»-ը պարբերաբար անդրադառնում է Կառավարության կայքէջի «մեկ անձից գնումներ» բաժնում հրապարակված տվյալներին և ներկայացնում ամենաուշագրավ գնումները։ Այսպես՝ ՀՀ կառավարության աշխատակազմը այս անգամ որոշել է թարմացնել կահույքը և այդ նպատակով «ՍՄԱՐԹԼԱՅՆ» ընկերությունից ձեռք է բերել մոտ 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք։ Այն ներառում է 7 գրասեղան՝ յուրաքանչյուրը 80 հազար ՀՀ դրամ արժողությամբ։ 3 կցասեղան՝ պահարաններով՝ յուրաքանչյուրը 70 հազար ՀՀ դրամ արժողությամբ։ Եվ 3 բազկաթոռ՝ յուրաքանչյուրը 75 հազար ՀՀ դրամ արժողությամբ։ Ընդհանուր առմամբ՝ գործարքը կազմել է 995 հազար ՀՀ դրամ։ Ուշագրավ է գնված կահույքների նկարագրությունը։ Կառավարության աշխատակազմը գրասեղանների հարցում նախապատվությունը տվել է նապոլեոն կեռաս գույնին։ Իսկ բազկաթոռի հարցում հավատարիմ Է մնացել սևին»։ Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:
