Վաշինգտոնի նոր «օպերացիան» Հայաստանի համար. «Goodbye», Փաշինյա՞ն...

Հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց ԱՄՆ-ի 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին հանդես է եկել ուղերձով, որում նշել է, թե ինչպես շեշտեց նախագահ Բայդենը, վերջին մի քանի շաբաթները թույլ տվեցին հասկանալ, որ ժողովրդավարության կայացումը պահանջում է շարունակական ջանքեր նույնիսկ Միացյալ Նահանգներում, որտեղ այն ունի մոտ երկուսուկես դարի պատմություն։

«Հայաստանի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարության պայքարին ոչ այն պատճառով, որ մեզ մոտ այն կատարյալ է, այլ որովհետև մեզ հայտնի է, թե դրա պաշտպանության և պահպանման համար որքան աշխատանք է պահանջվում։ Այս գործում առանցքային են ամուր ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումն ու պահպանումը, օրենքի գերակայության ամրապնդումը, տնտեսական հնարավորության ապահովումը բոլորի համար և կրթության հասանելիության ընդլայնումը։ Այս գործընթացը պահանջում է միասնականություն, վճռականություն և համառություն՝ հաճախ հսկայական մարտահրավերների պայմաններում։ Սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն»։

Այնուհետև դեսպանն ասել է. «Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների հիմնասյուներն են, սակայն մեր ընդհանուր օրակարգն ավելի ընդարձակ է։ Ըստ դեսպանի՝ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ «Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։ Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը։ Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»։

Դեսպանը վստահեցրել է, որ կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ «Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար»։
Հայ-ամերիկյան հարաբերություններում հստակ բարեփոխումներ մտցնելու ժամանակն է, այսպես են մտածում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբում։

Կառույցի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը կարծում է, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի ղեկավարության շրջանում Նահանգներ-Հայաստան գործակցությունը նոր թափ կարող է ստանալ։ Ըստ «Ազատության», Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահին ու կոչ արել նրա վարչակազմին՝ աջակցել արցախա-ադրբեջանական պատերազմից հետո առաջացած առաջնահերթություններին, մասնավորապես, ադրբեջանաթուրքական ագրեսիայի ու հակամարտության ընթացքում «ԱՄՆ նախորդ վարչակազմի պասիվության ֆոնին», հանձնախումբն անհրաժեշտ է համարում «պատերազմական հանցագործությունների ու շարունակվող թշնամանքի համար պատասխանատվության ենթարկել Բաքվին ու Անկարային, ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

«Ժամանակն է, որ ամերիկյան կառավարությունն այս նոր վարչակազմի տակ, նոր Կոնգրեսի տակ ավելի ակտիվ ձևով մասնակցի՝ հզորացնելու Ամերիկայի և Հայաստանի հարաբերությունները, վստահեցնելու Արցախի անվտանգությունը և ըստ այդմ կառուցողական քայլեր անելու», - «Ազատության» հետ զրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նոր վարչակազմից ակնկալում է 250 միլիոն դոլարի հրատապ մարդասիրական օգնություն՝ Հայաստանին ու Արցախին՝ հայ փախստականների վերադարձը Արցախ անվտանգ ու կայուն դարձնելու համար։ Հանձնախումբը կոչ է արել նաև կասեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունները, ինչպես նաև նոր սպառազինության արտահանումը Ադրբեջանին ու Թուրքիային։

Հայ դատի հանձնախմբի խոսնակն ասում է՝ ԱՄՆ վարչակազմը կարող է նաև գործուն աջակցություն ցուցաբերել գերիների վերադարձի հարցում։ «Բայդենի ղեկավարությունը կարող է կարևոր դեր խաղալ, թե՛ միջազգային Կարմիր խաչի գծով, թե՛ նաև ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահի միջոցով ավելի ակտիվ գործել, որ ռազմագերիները վերադարձվեն անմիջապես», - ասել է Չուլջյանը: Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում քրիստոնեական եկեղեցիների պահպանության խնդրին՝ կարևորելով ԱՄՆ-ի դերն այդ հարցում։

«Վերջին ամիսների ընթացքում ինչպես Ադրբեջանի կառավարությունը կհարձակվի մեր եկեղեցիների վրա, մեր հայկական մշակութային կոթողների վրա՝ իրենց գրաված հողերում, այստեղ ևս ամերիկյան կառավարությունը կարող է կարևոր դեր խաղալ», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։ Հայ դատի հանձնախմբում ակնկալում են նաև ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը։

Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն որոշում է կայացրել՝ 2021-ին կտրուկ մեծացնել Հայաստանին տրամադրող դրամաշնորհային օժանդակության չափը: Ըստ lurer.com-ի՝ այս տեղեկությունը անչափ ուշագրավ է` հաշվի առնելով, որ ԱՄՆ այս տարվա բյուջեն, մեղմ ասած, պահպանողական է և միտված է ավելորդ ծախսերի կրճատմանը:

«Սակայն, Հայաստանի համար, ինչպես տեսնում ենք, բացառություն է արվել: Անցկացնենք պարզ համեմատական՝ 2017 թ.-ին Հայաստանին ԱՄՆ կողմից տրամադրվել է 40,3 միլիոն դոլարի դրամաշնորհային աջակցություն: 2018 թվականին, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կազմել է 60 մլն դոլար: 2020-ին՝ 40 միլիոն դոլար: Հավելյալ 26 միլիոն դոլար էլ տրամադրվել է ՀՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: 2021-ի համար ԱՄՆ դրամաշնորհային աջակցության չափը կտրուկ աճել է՝ կազմելով շուրջ 100 միլիոն դոլար: Նշենք նաև, որ ամերիկյան աջակցությունը ներառում է ոչ միայն ԱՄՆ Պետքարտուղարության, այլև՝ Պաշտպանության նախարարության, Էներգետիկայի նախարարության, Անտառային ծառայության և Միջազգային զարգացման գործակալության (USAID) իրականացրած ծրագրերը»:

Ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ աճը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն կրճատել է այլ երկրներին տրվող արտաքին աջակցության չափը... Ըստ կայքի՝ ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության կտրուկ ավելացումը Փաշինյանի համար ոչ թե ուրախանալու, այլ լրջորեն խորհելու առիթ է: «Տպավորություն է ստեղծվում, որ Արևմուտքը ձեռքերը լվանում է ՀՀ վարչապետից, քանի որ ի դեմս նրա` այլևս չեն տեսնում այն ուժին ու լիդերին, ով կարող է տարածաշրջանում ամերիկյան քաղաքականություն իրականացնել։ Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը փորձելու է կոորդինացնել հայաստանյան տիրույթում գործող այն քաղաքական ուժերին, որոնց գաղափարներն ու մոտեցումներն այս կամ այն չափով մոտ են իր քաղաքականությանը»։ 

Առաջիկա ամիսներին պարզ կդառնան ամերիկյան ծրագրերը Հայաստանում ավելի հստակ. պահե՞լ Փաշինյանին, թե՞ հրաժեշտ տալ նրան, նախընտրություն տալով ավելի «ունակ» կադրի Հայաստանի համար...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12396 անգամ
Լրահոս
«Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am