«Գաճաճների» հետ քաղաքական առեւտուր անելու նուրբ արվեստը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող կուսակցությունների տեսակարար կշիռը համաշխարհային միջին ցուցանիշից բավականին բարձր է: 100-ից ավելի կուսակցությունների գոյությունը նորմալ քաղաքական երեւույթ չէ նման փոքր երկրի համար: Բայց, դե, հայերս սիրում ենք ամեն ինչից շատը, ինչպես սիրում ենք ասել` շատ լինի, քիչ չլինի:

Ինչ խոսք, Հայաստանը ժողովրդավարական երկիր ենք հռչակել, հետեւաբար, չի արգելվում կուսակցություն հիմնելը, քաղաքականությամբ զբաղվելը եւ, դիցուք, իշխանության համար պայքարելը: Սակայն այնպես չէ, որ քաղաքական ամենակարեւոր գործընթաց համարվող ընտրություններին 80, 90 կամ 103 կուսակցություն է մասնակցում: Ոչ, իհարկե: Վերջին տարիներին միջինը 10 կուսակցություն եւ դաշինք է մասնակցել ընտրություններին, իսկ դաշինքներում ներգրավված են եղել մի քանի փոքր ուժեր: Այսինքն, եթե նույնիսկ խտացնենք գույները, ապա կստացվի, որ քաղաքական գործընթացներին ակտիվ է լինում 10-15 մեծ ու փոքր կուսակցություն: Իսկ ի՞նչ են անում մյուսները:

Սա, թերեւս, այն հարցերից մեկն է, որն ինձ կոնկրետ հետաքրքրել է միշտ: Մտածում ես` եթե ստեղծվել է կուսակցություն, գրանցում է ստացել, որպեսզի մնա թղթի վրա, ապա ինչո՞ւ է ստեղծվել: Եթե նպատակը թղթի վրա չմնալն է եղել, ապա ինչո՞ւ մի քանի համապետական ընտրություններ անընդմեջ չի մասնակցել որեւէ ընտրության: Օրինակ՝ չգիտեմ էլ որ երկրում նման բան կա, բայց վստահ գիտեմ, որ Հայաստանում կա:

Խոսքը փոքր կուսակցությունը քաղաքական առեւտրի գործիք դարձնելուն է վերաբերում: Նկատե՞լ եք՝ գրեթե միշտ, ինչ-որ կարեւոր գործընթացներից առաջ օրվա իշխանությունները հայտարարում են քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Իբր հարցը քննարկում են քաղաքական ուժերի հետ, որ հետո ասեն, թե բա, բոլոր ուժերի կամ դրանց մի մասի հետ կոնսենսուս կար:

Ու սկսվում է թերեւս ամենազավեշտալին` իշխանություն կրողը` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, հանդիպում է որեւէ գրանցված կուսակցության իբր ղեկավարի հետ, որին հանրությունը որեւէ քաղաքական գործընթացում կամ չի տեսել, կամ տեսել է 1015 տարի առաջ նույն կարգավիճակով: Լուրջ դեմքով քննարկում են, ենթադրենք, սահմանադրական հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցեր: Բայց խնդիրն այն է, որ, դիցուք, Բաբկեն Թունյանի հարեւան Պողոսին ընդհանրապես հետաքրքիր չէ այդ անհայտ մարդու կամ կուսակցության կարծիքը, ու առանց այդ կուսակցության էլ իշխանությունը կարող է անցկացնել այդ ընտրությունները, սակայն արտաքին փաթեթավորումն է կարեւոր:

Դե, բնականաբար, փոքր կուսակցության ղեկավարը (ի դեպ, որպես կանոն, բացի իրենից ու իր ընտանիքի անդամներից կամ մի քանի ընկերներից, ուրիշ մարդ չկա այդ կուսակցությունում) անպայմանորեն շոուին մասնակցելու համար շնորհակալության կարժանանա: Սա քաղաքական առեւտրի օրինակներից մեկն է, այն սկսելու փուլն է, դրսեւորումներն են տարբեր: Հայաստանում առաջիկայում, ըստ ամենայնի, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թեպետ ընդդիմությունը մերժեց արտահերթ ընտրությունների գնալ այն պայմաններում, երբ երկրի ղեկավար շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքական լուրջ ուժերի մեծ մասը, այդ թվում՝ ընդդիմադիր երկու խորհրդարանական ուժերը, պնդում են, որ պետք է նոր ընտրություններ լինեն, բայց միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Ավելին, քաղաքական կշիռ ունեցող կուսակցությունները նախապես հայտարարեցին, որ Փաշինյանի հետ քննարկելու օրակարգ չկա ընդհանրապես:

Ավելի ճիշտ՝ միակ օրակարգը նրա հեռացումն է: Ու այստեղ օգնության են գալիս թղթի վրայի, կամ, ինչպես ընդունված է ասել, մարդկուսակցությունները: Նիկոլ Փաշինյանը հիմա հանդիպում է նրանց ղեկավարների հետ (մինչ այդ էլ Արարատ Միրզոյանն էր հանդիպել): Հետաքրքիր է, որ այդ կուսակցությունների մեծ մասը կամ ընտրություններին երբեւէ չի մասնակցել, կամ եթե մասնակցել են, ապա չնչին քվեներ են ստացել: Կան նաեւ այնպիսիք, որ նոր են ստեղծվել, բնականաբար, նման գործընթացներում իշխանությանը օգնելու համար: Սցենարը շատ պարզ է` Փաշինյանը կավարտի հանդիպումները թվով 10-15 մարդ-կուսակցությունների հետ, որից հետո հպարտ ու «դուխով» կհայտարարի, թե բա, գիտեք, արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական կոնսենսուս կա, հետո ինչ, որ ընդդիմադիր այլ ուժեր իմ վարչապետությամբ չեն ուզում նոր ընտրություններ, նույն հաջողությամբ ուրիշ ուժեր ուզում են, կլինի՞ անտեսենք այն ուժերի պահանջը:

Այս իրավիճակը նման է նրան, որ Փաշինյանն ասում էր՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ժողովրդի մի մասը ուզում է մնամ, ո՞նց իմանամ՝ շատերն ուզում են գնա՞մ, թե հակառակը: Ինչեւէ... Իշխանությունների կողմից, որպես կանոն, քաղաքական գործընթացներում այսպիսի կուսակցությունների ներգրավվածությունը առատորեն վարձատրվում է, օրինակ` դրանց ղեկավարին պատգամավորական մանդատ տալու տեսքով: Ու բոլորովին կապ չունի, որ գործընթացը սկզբից մինչեւ վերջ ֆեյք բնույթ ունի: Ինչպես գիտենք, նաեւ տեսել ենք բազմիցս, մարդիկ կան, որ ամեն ինչ կյանքում կարող են փոխել մի «փափուկ պաշտոնի» կամ մի քիչ ավելի տաքուկ ու փափուկ աթոռի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am