«Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանալու հրամայականը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում եւ դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի եւ ձախողման արդյունք էր։

Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր իշխանությունների ապաշնորհությունը եւ ապիկարությունը։ Նրանց ոչ միայն չհաջողվեց ռազմական ոլորտում էական հաջողությունների հասնել, այլեւ դիվանագիտության ասպարեզում ձեւավորել Հայաստանի համար ձեռնտու մթնոլորտ։

Փաշինյանը այս երկուսուկես տարվա ընթացքում զբաղված էր միայն իր իշխանությունը փիառելով։ Դրա արդյունքում է, որ հակառակորդը հնարավորություն ստացավ անպատիժ կերպով խախտել բանակցային գործընթացում ամրագրված սկզբունքներից մեկը, այն է՝ ուժ եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, եւ ռազմական ագրեսիա նախաձեռնել Արցախի նկատմամբ։

Եվ պատահական չէ, որ միջազգային հանրության կողմից այս հանգամանքը մեծ ուշադրության եւ կոշտ արձագանքի չհանդիպեց։ Հարցն այն է, որ հայկական կողմն իր վարքագծով եւ չհաշվարկված հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղային իրավիճակի հասցրեց ու առիթ տվեց ռազմական գործողությունների վերսկսման համար։

Սակայն խնդիրը միայն ռազմական գործողությունների վերսկսման հարցով չի սահմանափակվում, ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու կերպով դրսեւորեցին ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո եւ ի վիճակի չեն անգամ հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցերն առաջ մղել։

Ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնել է, որ վարչապետ Փաշինյանը բանակցային գործընթացը տապալման է տանում, որի տեսանելի արդյունքն է ռազմական պարտությունը։ Փաշինյանն անգամ ընդունակ չէ պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը։ Բայց միայն ընդդիմությունը չէ, որ այս իրողությունը երեւան է հանում։ Հայաստանի դաշնակիցները նույնպես խոսում են այս մասին։ Ռուսաստանից արդեն որերորդ անգամ դիվանագիտական ապտակ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Բոլորս հիշում ենք, որ օրեր առաջ Փաշինյանը հանրության դատին էր հանձնել 44-օրյա պատերազմի մասին իր հոդվածը, վերջինս փորձել էր պատասխանել այն կարեւոր հարցին, թե ինչու՞ տեղի ունեցավ պատերազմը եւ ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից։ Փաշինյանի հոդվածից տպավորություն էր առաջանում, որ ռուսական առաջարկների արդյունքում է, որ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է մղվել բանակցային օրակարգից: Դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում արձագանքեց Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին՝ նշելով, թե այն պնդումները, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Իր սովորության համաձայն, ինչպես միշտ, այս անգամ եւս Փաշինյանն իր հոդվածում փորձում է մեղավորներ փնտրել եւ ինչ-որ կերպ արդարանալ, որ չի կարողացել բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակի հարցն առաջ մղել։

Հետաքրքրական են հատկապես ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ վերջերս ունեցած մամուլի ասուլիսի շեշտադրումները, որոնցում նա պարզորոշ կերպով մեր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը տապալելու եւ պատերազմ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել։

Ուշագրավ է, որ Լավրովը հայտարարեց, թե ռազմագերիների խնդիրը դեռեւս լուծված չէ, քանի որ հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական։ Այսինքն՝ հայկական կողմի բարձիթողի վերաբերմունքի արդյունքում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ձգձգել գերիների արտահանձնման հարցը։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե հայկական կողմից ոչ ամբողջական ցուցակ պետք է ներկայացվեր, ապա ինչո՞ւ մեզ մոտ եղած ռազմագերիներին եւ անգամ ադրբեջանցի երկու դիվերսանտներին հանձնեցինք Ադրբեջանին։ Ռուսական կողմից եկող այս ազդակները եւս վկայում են այն մասին, որ իրենք չեն կարող անհրաժեշտ չափով պաշտպանել Հայաստանի շահերը, եթե ՀՀ իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն այդ շահերը ներկայացնել, իսկ ավելի կոնկրետ՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1102 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am