Իսկ ո՛վ եք, եթե ոչ՝ «հանձնող», երբ կուրորեն ծառայում եք Արցախն ու Շուշին թշնամուն հանձնածին

Այսպես կոչված՝ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման» կամ ավելի պարզ՝ «մարտի 1»-ի գործով հունվարի 19-ի դատական նիստում արձանագրվեց մի դրվագ, որը, կարծում ենք, բազմապատիկ ավելի էական բովանդակություն ունի, քան փաշինյանական պատվերով նրա դատախազական կամակատարիկների կարած այդ փուչ ու շինծու գործը: Գործ, որը գործնականում ունի միայն 1 նպատակ՝ վարկաբեկել, ինչպես նաև՝ կաշկանդել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախարարներ, գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին։ Ու նաև այդ իրողության վրա հիմնվելով էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միանգամայն դիպուկ և հասցեական նշեց, որ մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը Շուշին թշնամուն հանձնողներից մեկն է:

Հիշատակված դատախազը, «քուչի բազարի» տոնայնությամբ, գրեթե ինքնատիրապետումը կորցրած, ձայնը գլուխն էր գցել ու բղավում էր, թե՝ «ինչի՞, ես Շուշի հանձնող եմ...»:

Դատարանը, որ հանրագումարում դատական սանկցիաներ կիրառեց տվյալ դրվագի բոլոր մասնակիցների նկատմամբ, կարճ ընդմիջում հայտարարեց: Երբ կրքերը հանդարտվեցին, գլխավորապես «Շուշին հանձնող» դիպուկ բնորոշմանն արժանացած դատախազ Գևորգ Բաղդասարյանի ինքնատիրապետումը «տեղն ընկավ», հետևեց բնորոշման հիմնավորումը:

Նախագահ Ռոբերտհ Քոչարյանը միանգամայն հստակ ու փաստարկված նշեց. «Երբ որ 2,5 տարի փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ 2 ամիս առաջ, ուղիղ նպաստեց՝ վարկաբեկելով բանակը, վարկաբեկելով 3 գեներալ-գնդապետի: Եվ առհասարակ մի ասացվածք կա, եթե ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Ընդամենն իմ ասածը սա էր նշանակում:

Եվ եթե մարդիկ նպաստում էին այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու էին այս ամենի համար՝ և՛ հողերի կորստի համար, և՛ զոհերի, և՛ անհետ կորածների, կամա, թե ակամա, մտածելով, չարամտությա՞մբ, թե՞ չմտածելով հետևանքների մասին, նպաստել են այդ ամեն ինչին: Սա՛ է իմ համոզմունքը, և այդ համոզմունքն արտահայտելու եմ ամեն տեղ, ներառյալ այս դատական նիստին»:

Արտահայտված համոզմունքը առավել քան հիմնավորված է:

Եթե որևէ մեկը, այդ թվում խնդրո առարկա դատախազը, առհասարակ, պետական համակարգի որևէ ներկայացուցիչ իսկապես էլ չի ցանկանում նույնացվել Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Կովսականը, մի խոսքով՝ Արցախը թշնամուն հանձնող փաշինյանի հետ, եթե որևէ մեկը իսկապես էլ «հող հանձնող» կամ Շուշին հանձնող չէ, ապա ի՞նչ է նա նոյեմբերի 9-ից հետո անում այսպես կոչված «պետական համակարգում»: Այսպես կոչված՝ քանզի համակարգը, գրեթե ամբողջությամբ, ներառյալ՝ ձևականորեն անկախ համարվող դատախազությունը դրված է փաշինյանի ենթակայության ներքո և, ըստ էույթան ծառայում է միմիայն փաշինյանին: Ավելին, կոնկրետ դատախազությունն ինքն իրեն դրել է փաշինյանի «պոլի շորի» տեղ, այն ոչ թե ծառայում է հողատու և կապիտուլյանտ «վերջապետին», այլ ուղղակի կամակատար-մանկլավիկի դերում է:

Հետաքրքիր մանրամասն: Հաջորդած երկարաշունչ ու փքուն ճառում, որ արտասանեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը, մի հանգամանք նա նշեց, թե՝ Շուշիի անկման կամ հանձնելու հետ կապված գործ է քննվում: Դա նշվեց, իբր, դատախազության անկախ կամ ինքնուրույն, միայն օրենքի հրամայականով գործելու փաստարկ:

Հարց. «Շուշիի գործով» արդեն հարցաքննվե՞լ են նիկոլ փաշինյանը, դավիթ տոնոյանը, արայիկ հարությունյանը, օնիկ գասպարյանը, աննա հակոբյանը, արարատ միրզոյանը, վաղարշակ հարությունյանը և էլի ու էլի շատերը: Հարցաքննվե՞լ են: Ի՞նչ ընթացքի մեջ է այդ գործով քննությունը, առհասարակ: Թե՞ միայն փաշինյանի հակահայ ռեժիմի դեմ արտահայտված գործիչներ են հարցաքննվել, ու դատախազությունը հընթացս միգուցե զբաղված է այն բանով, որ գնահատականները «պադգոնկա» է անում, այն է՝ հարմարեցնում է ոչ իշխանական գործիչների ցուցմունքների՞ն:

Ինչ վերաբերում է ոչ միայն դատախազ Գևորգ Բաղդասարյանին, ապա, այո՛, բոլոր նրանք, ովքեր շարունակում են լպստել նիկոլ փաշինյանի կոշիկներն ու ոչ միայն կոշիկները, ովքեր ստրկաբար շարունակում են ծառայել հայրենադավին ու նրա դիակներին, կատարել են իրենց ընտրությունը և պետք է պատրաստ լինեն մնացյալ ամբողջ կյանքում ապրել Արցախը, Շուշին հանձնողի, դավաճանի, հողատուի խարանով կամ ավելի վատ՝ դավաճանի մանկլավիկի խարանով: Ու պետք է չէ ցուցադրաբար բղավոցներ արձակել:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղադրանք են պաշտպանում: Ողորմելինե՜ր...

Պետությունն ու պետականությունն են թշնամական գործակատարները տապալել ու տապալում, ներառյալ՝ սահմանադրական կարգ ասվածը, այդ թվում՝ տապալում են նման դատախազիկների, այլևայլ մորթապաշտների մանր շահախնդրությունների վրա խաղալով, սա եկել դատարանում ճվճվում է, թե՝ «ինչի՞, ես հանձնող եմ...»

Բա ի՞նչ եք, որ հանձնող չեք: Անգամ ավելի վատն եք՝ հանձնողի կամակատար:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նույն դատական նիստում շատ ավելի ազդեցիկ ասաց. «Հարգելի կամ անհարգելի դատախազներ, դուք դավաճանների մեղսակիցներ եք (вы пособники давачанов!)»:

Հենց այդ է:

Արմեն Հակոբյան

7or.am/am

դիտվել է 841 անգամ
Լրահոս
2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am