ՌԴ-ն պատրաստ է սկսել С-400 ԶՀՀ-ի մատակարարումը Թուրքիա. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիային C-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ինչ վերաբերում է Թուրքիայի տարածքում դրանց արտադրությանը, ապա դա պայմանավորված է Թուրքիայի արդյունաբերության պատրաստ լինելու հետ: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք քննարկել ենք С-400-ի վաճառքի հնարավորությունը։ Մենք դրան պատրաստ ենք»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, Պուտինի ոխսքով, ՌԴ-ն տվյալ պահին արտասահմանում նմանատիպ տեխնիկայի արտադրմամբ չի զբաղվում։
