Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողը՝ մահացած
Այսօր Երեւանում տեղակայված զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում ենթասպա, պայմանագրային զինծառայող Մ.Խաչատրանի մահվան հանգամանքները պարզելու համար: Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում,ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
