Նոր մանրամասներ Անկարայում հնչած պայթյունից. կան զոհեր /թարմացված
Ինչպես հայտնում է Reuters-ը, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքն Անկարայում թնդացած պայթյունն ահաբեկչություն է անվանել: Կան տեղեկություններ, որ պայթյունը տեղի է ունեցել կայանված մեքենայում գործի դրված պայթուցիկ նյութի պատճառով: Hurriyet-ը գրում է, որ Թուրքիայի վարչապետը հետաձգել է Բրյուսել կատարելիք իր այցը` պայթյունների կապակցությամբ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում ուժգին պայթյուն է թնդացել: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: Մասնավորապես` լրատվականի թվիթերյան էջում գրված է, որ պայթյունը թնդացել է ռազմական հանցակացարանի մոտակայքում: Հաղորդվում է նաեւ, որ պայթյունի հետեւանքով հինգ հոգի զոհվել է, 10-ը` վիրավորվել:
