Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բաղանիսը
Ադրբեջանական զինուժը մայիսի 31-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ հակառակորդի գնդակոծության հետևանքով գյուղում երկու տուն է վնասվել, այլ վնասներ չկան: «Տներից մեկի տանիքն է վնասվել, մյուսի՝ ջրհորդանը: Այլ վնասներ չկան»,- ասաց Սահակյանը: Բաղանիս համայնքի ղեկավարը նաև ընդգծել է, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, հայկական բանակը վերահսկում է իրավիճակը:
