Գագիկ Գրիգորյանն ազատվել է տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Գագիկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 1-ի նիստում: Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում էր կայացրել Գրիգորյանին տրանսպորտի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:
