Օֆշոր հասկացությանը սկեպտիկորեն ենք մոտենում.այդպես չէ. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ կառավարության նիստին ընդգրկված օֆշորային գոտիների երկրների ցանկը սահմանող նախագծին: «Մենք սովորաբար օֆշոր հասկացությանը սկեպտիկորեն ենք մոտենում, ինչն իրականում այդպես չէ, քանի որ օֆշորային զոնաների կամ տերությունների ցանկը հրապարակվում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Գաղափարախոսությունը պարզ է՝ հիմնականում դիտարկվում են մի քանի չափանիշներով այն երկրները, որոնց շահութահարկի նորմը կամ դրույքը ընդհանուր ցածր է:Այդ ցանկը հրապարակվում է զուտ այն պատճառով, որ կարողանան զսպող մեխանիզմներ ունենալ, որ գործարարները հարկերի խուսափման սխեմաներ չաշխատացնեն:Ամբողջ աշխարհում այսպիսի մոտեցումները ընդունված նորմ են»,-ասաց նա:
