ԵԽԽՎ-ում ցանկացած «խավիարասերի» կողքին կա այլ սկզբունքներով առաջնորդվող 2 պատգամավոր. Ս.Ֆարմանյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Շանթ» հեռուստաընկերությ«Հեռանկար» հաղորդման եթերում հայտարարեց,որ այն, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը պետք է մասնակցի ոչ միայն ադրբեջանցիների հետ լեզվակռիվ տալուն, այլ նաև այլ երկրների պատվիրակություններին հուզող թեմաներով քննարկումներին, քաղաքականության մեջ այբբենարանի ճշմարտություն ունի: Եթե հյուսիսիռլանդական պատվիրակությանը հուզող մի խնդրի մասին ելույթ է ունեցել, դա հայկական լրատվամիջոցների համար հետաքրքրություն ներկայացնող թեմա չէ: Այլ երկրների պատվիրակություններին հուզող թեմաներով զեկույցներով մեր պատվիրակության անդամները հաճախ են հանդես եկել՝ դրանով նաև շահելով տվյալ երկրի համակրանքը,ասաց նա և անդրադառնալով ԵԽԽՎ պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրով զեկույցին,համաձայնեց, որ դա ադրբեջանական ագրեսիայի արդարացման մի ճանապարհ է: «Իհարկե, ցանկացած խորհրդարանական վեհաժողովում նման բանաձևի ընդունման նախաձեռնությունն իսկ ծառայեցվում է տվյալ դեպքում մեր հարևան երկրի արտաքին քաղաքական շահերին և ուղիղ համեմատական է բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումների հետ»,- նշեցՍամվել Ֆարմանյանը: Ըստ նրա՝ Միլիցա Մարկովիչի օրինակը չպետք է ընդհանրական կարծիք ստեղծի, թե հասել ենք մի ճգնաժամային իրավիճակի, որտեղ «ծախվածությունը» կամ «խավիարասերությունը», ընդհանրապես արժեքները նյութապաշտությանը ստորադասելու վտանգավոր կամ անլուծելի իրավիճակի է հանգեցրել, դա բացարձակ այդպես չէ: «Ես կարող եմ վստահեցնել, որ հենց ԵԽԽՎ-ում ցանկացած մեկ «խավիարասերի» կողքին կա 2 պատգամավոր, որոնք առաջնորդվում են այլ սկզբունքներով, ի դեպ, այդ փաստարկի հակափաստարկը հենց այն է, որ նույն ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց ստեղծել արտաքին հետաքննող անկախ հանձնաժողով՝ հետաքննելու ԵԽԽՎ անդամների կոռուպցիոն սկանդալներում: Դա ամենամեծ հակափաստարկն է»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը:
