Փաշինյանն ինչպես մեղավորներ է «նշանակում», այնպես էլ փորձում է քաղաքական դերակատարներ «նշանակել»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքը, պարտությունը և հետպատերազմյան զարգացումները մեկ բանի մասին են վկայում, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին ձախողել է երկրի կառավարման իր առաքելությունը։ Եվ այս իրադրության պայմաններում նույնիսկ ավելորդ է խոսել Հայաստանը ծանր իրավիճակից հանելու՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին։ Նա անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել, ուր մնաց, որ իր մեջ ուժ գտնի շատ ավելի կարևոր խնդիրների լուծման համար։

Եվ այս պայմաններում գրեթե կասկածի տեղիք չի թողնում այն հարցը, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց վերջինս ամեն ջանք գործադրում է, որպեսզի մնա իշխանության։ Նա վեց ամիս ժամանակ է խնդրում իր ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված ծրագրերն իրականություն դարձնելու համար, իսկ մյուս կողմից էլ զբաղված է մեղավորների փնտրտուքով, որպեսզի պարտության մեղքը բարդի նրանց վրա։


Բայց տեսնելով, որ դժգոհություններն ավելի են խորանում և երկրի վիճակն էլ ծանրանում է, Նիկոլը դաշտ է նետել արտահերթ ընտրությունների մասին խայծը՝ հույսով, որ տարբեր լծակների կիրառման արդյունքում կարող է հնարավորություն ստանալ շարունակել մնալ իշխանության։ Փաշինյանն ամբողջ ուժով կառչած է աթոռից, քանի որ թերևս քաջ գիտակցում է, որ այդ աթոռից հեռանալուց հետո, որպես ձախողված և պարտված ղեկավար, այլևս քաղաքականության մեջ անելիք չի ունենալու և հայտնվելու է զարգացումների հետնախորշում (մնացյալը իրավական հարթության մեջ է)։

Բայց այսօր երկիրն այնպիսի հրատապ անվտանգային, հումանիտար և սոցիալտնտեսական խնդիրների առաջ է կանգնած, որ մոտակա փուլում արտահերթ ընտրությունների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։

Առավել ևս այն պայմաններում, երբ իշխանության կլինի Փաշինյանը. այդ դեպքում ընտրություններն ի սկզբանե կարելի է համարել ոչ լեգիտիմ: Դրա համար էլ առաջատար ընդդիմադիր ուժերի համար անընդունելի է արտահերթ ընտրությունների անցկացման փաշինյանական տարբերակը։ Սակայն Փաշինյանը իր իշխանությունը երկարաձգելու հիմնական եղանակը տեսնում է հենց այդ ճանապարհով։ Եթե ընդդիմությունը նպատակահարմար չի համարում արտահերթ ընտրությունների անցկացումը, ապա միայն իշխանության նախաձեռնությամբ անցկացվելիք այդ գործընթացը մեր հասարակության և միջազգային հանրության աչքին կորցնում է իր լեգիտիմությունը և հիմնավորվածությունը։

Սակայն ընտրությունների անցկացումը լեգիտիմացնելու համար Փաշինյանը ձեռնամուխ է եղել քաղաքական դերակատարների «նշանակմանը»։ Սա նրա սովորությունն է. ինչպես «նշանակում» է այս կամ այն հարցի մեղավորներ, այնպես որոշ, այսպես կոչված, «մարդ-կուսակցությունների» փորձում է գործոն դարձնել, ավելի ստույգ՝ դերակատար: Սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր նման հանդիպումների շարք նախաձեռնել, իսկ հիմա նաև Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, դրանք բոլորն էլ ընդգծված արևմտյան կողմնորոշմամբ ու հակառուսական տրամադրություններ ունեցող ուժեր են: Պարզ է, որ այսպիսով Փաշինյանը հույս ունի այդ «ուժերի» միջոցով կեղծ ընդդիմություն ձևավորել, որը ոչ միայն ճանապարհ կհարթի արտահերթ ընտրությունների անցկացման համար, այլև անհրաժեշտության դեպքում «ընդդիմություն» կխաղա նաև խորհրդարանում:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն կազմելու որևէ նույնիսկ հեռավոր շանս չունի, իսկ նշյալ անձինք ոչ մի կշիռ ու հեղինակություն չունեն, նման պատկեր ստանալու համար ընտրությունները պարզապես պետք է կեղծել:Բոլորի համար էլ հասկանալի է, որ այդ «կուսակցությունների» ղեկավարները քաղաքական առումով որևէ լուրջ հայտ չեն կարող ներկայացնել, պատկերավոր ասած՝ նրանք անգամ իրենց բակում վարկանիշ չունեն, ուր մնաց, որ ընտրություններում կարողանան պատվավոր տեղ զբաղեցնել։

Մյուս կողմից՝ իրական ընդդիմությունը պետք է կոնկրետ կողմնորոշվի իր հետագա քայլերի ու անելիքների հարցում, վերանայի իր մոտեցումները և իրատեսական ծրագրեր առաջ մղի, որպեսզի գործող իշխանությունների՝ անգործունակ ճանաչվելուց հետո ճանապարհ բացվի ոչ թե կոնկրետ իրենց համար, այլ քաղաքականության համար, որովհետև այն ամենը, ինչ երկուսուկես տարի անում է այս իշխանությունը, տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու է քաղաքականությունից։

Ու շատ կարևոր է, որ իրական ընդդիմությունը ներկայացնող ուժերը կարողանան մի կողմ դնել մանր-մունր տարաձայնությունները և իրենց ներուժը միավորեն ձախողված իշխանություններին ասպարեզից հեռացնելու և Հայաստանի վերականգնման օրակարգի շուրջ։ Եթե իսկապես դա ցանկանում են>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 491 անգամ
Լրահոս
«Զախարովան լավ կտացրեց սրանց գլխին»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանում ավելի քան 450 մարդ է ձերբակալվել առցանց դիվերսիոն գործունեության համար Փաշինյա՛ն, Արթուրը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը. «Ուժեղ Հայաստան» Մինչև ընտրություններ Փաշինյանը արտաքին պարտքը կեռապատկի էլ․ քաղաքացի (video) Հրապարակե՛ք 44-օրյա պատերազմի զեկույցը, թե չէ․․․ Գևորգ Գևորգյան (video) Վաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստը Իրանը դիտարկում է միջնորդների միջոցով ստացված ԱՄՆ-ի ուղերձը Իմ առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է․ իր գաղափարախոսությունից ես հետ չեմ կանգնելու․ Նարե Սոսե (video) Բախվել են «Opel Zafira»-ն ու «Opel Astra»-ն. վերջինը կողաշրջվել ու հայտնվել է բաժանարար գոտում Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում «Աշխարհի խղճին» արցախցին կա և նրա պատմությունը, խնդիրները, իրավունքներն ու պահանջները չեն կորսվել Զարմացած չեմ մարդկային ստորության, չարության և ամեն գնով իշխանություն պահելու հերթական ապացույցից Պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները Հերի՛ք եղավ, ռադներդ քաշեք․․․ Անաստաս Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Քրիստինե Վարդանյանի պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց Ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում. «Nissan Tiida»-ն հայտնվել է դաշտում և բռնկվել. կան վիրավորներ Սիրիական բանակը հայտարարել է Իրաքի տարածքից իր բազայի հրթիռակոծման մասին Սրանք հստակ գիտեն պատերազմի օրն ու ժամը․ ի՞նչ են նիկոլենց ասել Բաքվից․ Գառնիկ Դանիելյանը մանրամասնեց (video) Իրաքում ավիահարվածից սպանվել են Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայիններ «Ու՞մ մեղքով ա ախպերս զոհվել. հրապարակե՛ք զեկույցը». զոհվածի եղբայրն՝ ԱԺ-ի դիմաց (video) Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետ․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նուռ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am