ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի.դեսպան
« Կասկած չունեմ, որ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը կստորագրվի:Համաձայնագիրը բավականին հստակ եւ երկար բանակցային գործընթացի արդյունք է: Այն բավականին ընդգրկուն է, եւ ես հույս ունեմ, որ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ այն կստորագրվի: Համաձայնագիրը, նախեւառաջ, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանում քաղաքական հավասարակշռության հաստատման հարցում»,-լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Ֆրանսիան մշտապես հանդես է եկել որպես Հայաստան-ԵՄ բանակցությունների ջատագով,ասաց նա:
