Լավ չենք արել ուրեմն. վարչապետը նախարարին
Հողօգտագործողներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնելու մասին որոշման նախագծի,ըստ որի 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար 171 մլն 500 դրամ սուբսիդիա կտրամադրվի,կառավարությունն ընդունեց: Դիզվառելիքը կտրամադրի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու համար: 1 լիտր դիզվառելիքի համար սահմանված է 314.3 դրամ, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ է: «Ուշացրե՞լ ենք նախագիծը»,հետաքրքրվեց վարչապետը ,ինչին ի պատասխան Իգնատի Առաքելյանն ասաց. «Ուշացրել ենք, քանի որ սկզբից մտածում էինք, որ իմաստ չունի ծրագիրն իրականացնել, բայց…իրականում գարնանացան աշխատանքներին ուշացրել ենք»: «Դե, լավ չենք արել, լավ չենք արել ուրեմն: Հետևեք՝ հիմա մաքսիմալ էդ ամեն ինչը կարգավորենք»,- նշեց վարչապետը:
