Շուշին կարող է դառնալ իսլամական աշխարհի մայրաքաղաքը
Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ICESCO) առաջարկել է Շուշիին իսլամական աշխարհի մայրաքաղաքի կարգավիճակ շնորհել։
Այս մասին լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Սալիմ բին Մոհամեդ ալ-Մալիքը։
«Մենք հասնելու ենք Ադրբեջանի հաջողության պատմության առաջխաղացմանը նաև այլ երկրներում»,- նշել է ICESCO-ի տնօրենը:
