2-մետրանոց ալիգատոր է հայտնաբերել իր լողավազանում/տեսանյութ/
CNN-ը հայտնում է,որ Ֆլորիդայի նահանգում ընտանիքը երկումետրանոց ալիգատոր է հայտնաբերել իր լողավազանում: Իրավապահ մարմինների աշխատակիցները Facebook սոցցանցի իրենց էջում հրապարակել են մասնագետի կողմից ալիգատորին բռնելու տեսագրությունը: Երկու օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 300 հազար անգամ:
